29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կոլյա Կարապետյանի առողջական վիճակը գտնվում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում

Հայ սամբիստ Կոլյա Կարապետյանի առողջական վիճակը գտնվում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում: Նախարար Հրաչյա Ռոստոմյանի հանձնարարությամբ, մարզիկի ինքնազգացողության վերաբերյալ, նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը պարբերաբար հեռախոսազրույց է ունենում Բելառուսի Հանրապետության սպորտի և տուրիզմի նախարար Ալեքսանդր Շամկոյի հետ, ում անձնական միջամտությամբ հայ մարզիկին մոտ 10 օր հետո կատարվելու է թվով 7-րդ վիրահատությունը:

Տեղեկացնենք, որ 2017 թվականի մայիսի 18-ից  22-ը  Բելառուսի  մայրաքաղաք Մինսկում կայացած Սամբոյի Եվրոպայի առաջնությունից հետո,  մարտական սամբոյի 62 կգ քաշային  Կոլյա Կարապետյանի ինքնազգացողությունը երեկոյան հյուրանոցում կտրուկ վատացել է և բժիշկներն արձանագրել են արյան զեղում՝ գլխի շրջանում: Դեպքից հետո Բելառուսի Հանրապետության սպորտի և տուրիզմի նախարարի և Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանի հետ մարզիկին այցելել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը:  Նա շուրջ մեկ ժամ զրուցել և մանրամասն ծանոթացել է հայ մարզիկի առողջական վիճակին և ձեռք է բերել մի շարք պայմանավորվածություններ՝ Կոլյա Կարապետյանի ինքնազգացողությունը համապատասխան վիճակի բերելուց հետո, նրան Բելառուսի Հանրապետության ներքին գործերի նախարարության մասնագիտացված հոսպիտալ տեղեփոխելու, այնտեղ վերականգնողական բուժում իրականացնելու և մարզիկին հայրենիք տեղափոխել վերաբերյալ:

Նշենք, որ հայ մարզիկը այժմ գտնվում է Մինսկի քաղաքային շտապ օգնության հիվանդանոցում, որի բուժանձնակազմին հաջողվել է փրկել նրա կյանքը, սակայն Կարապետյանը դեռևս գտնվում է անգիտակից վիճակում և առայժմհնարավոր չէ նրան տեղափոխել Երևան:

Կոլյա Կարապետյանի բուժման և նրան հայրենիք տեղափոխելու գործընթացը կազմակերպելու նպատակով, ՀՀ վարչապետի հանձնարարությամբ, բացի ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից, բելառուսական կողմի հետ համագործակցում են նաև ՀՀ ոստիկանությունը, ՀՀ առողջապահության, ՀՀ աշխատանքի և սոցիալական պաշտպանության և ՀՀ արտաքին գործերի նախարարությունները:

Կոլյա Կարապետյանի առողջական վիճակի վերաբերյալ նոր տեղեկություններ լինելուց անմիջապես հետո հանրությանը կտեղեկացվի այդ մասին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ