26 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՍՊՈՐՏ

Արոնյանը Ադրբեջանից կստանա 120․000 դոլար

«Արոնյանը ադրբեջանական SOCAR պետական նավթա-գազային ըննկերությունից կստանա մոտ 120․000 դոլար։ Քանի որ շախմատի աշխարհի գավաթի մրցաշարի գլխավոր հովանավորը և մրցանակային ֆոնդը ձեւավորողը, ադրբեջանական SOCAR ըննկերությունն է։ Հիմա պատկերացրեք, որ Արոնյանը մրցանակային ամբողջ ֆոնդը ստանալուց հետո ամբողջը նվիրեր Հայաստանի բանակին։ Մեկ ամսվա ադրբեջանական հիստերիան ապահովված կլիներ։ Բայց դե մեր երկրի ղեկավարներն էլ պետք է Արոնյանին առանձին […]

Լեւոն Արոնյանը դարձավ աշխարհի գավաթակիր

Թբիլիսում ավարտվել է շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը, որի հաղթող է դարձել Լեւոն Արոնյանը։ Եզրափակիչ թայ-բրեյքի 1-ին երկու պարտիան էլ ավարտվել է Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանի հաղթանակով չին Դին Լիժենի նկատմամբ: Եզրափակչում առավելության հասնելով 4։2 հաշվով՝ Արոնյանը դարձել է շախմատի աշխարհի գավաթի խաղարկության հաղթողը։ Այսպիսով Արոնյանը դարձել է միակ շախմատիստը, որը հաղթել է Գավաթի խաղարկությունում երկու անգամ: […]

«Մեկ ա կրվելու ենք, մեկ ա Հայրապետյանը չի հեռանա». Ժամանակ

Հոկտեմբերի 5-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին հանդիպումը կանցկացնի Երևանում: Մեր ազգային թիմը կհյուրընկալի Լեհաստանին, իսկ հոկտեմբերի 8-ին Աստանայում շրջափուլի վերջին խաղը կանցկացնի Ղազախստանի ընտրանու հետ: Հայաստանի հավաքականը տարվա ընթացքում միջինը 5 պաշտոնական հանդիպում է անցկացնում Երևանում: Ժամանակին ազգային թիմի յուրաքանչյուր հանդիպման անհամբերությամբ էինք սպասում: […]

Հայ մաքսավորները հաղթել են մինի-ֆուտբոլի միջազգային մրցաշարում

Բելառուսի Բրեստ քաղաքում մինի-ֆուտբոլի մաքսային ծառայությունների միջև անցկացված 11-րդ միջազգային մրցաշարում, որին մասնակցում էին Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի և Ղրղզստանի մաքսային ծառայությունների թիմերը, ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի թիմը զբաղեցրել է առաջին տեղը և առաջին անգամ դարձել մրցաշարի հաղթող: Երկրորդ տեղը զբաղեցրել է Բելառուսի թիմը, իսկ երրորդը Ուկրաինայի մաքսավորներն են եղել: Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներին մրցաշարի հաղթողի […]

Մեդալով են վերադարձել

Սամբոյի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ, 2017թ.  սամբոյի Եվրոպայի երիտասարդների չեմպիոն Գրիգոր Սահակյանը Սլովենիայի Մարիբոր քաղաքում կայացած ձյուդոյի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում   90 կգ քաշային կարգում դարձել է ձյուդոյի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Սամբոյի Հայաստանի երիտասարդական հավաքականի մյուս անդամներ, 2017թ.  սամբոյի Եվրոպայի երիտասարդների բրոնզե մեդալակիրներ՝ Գասպար Հայրապետյանը, Էրիկ Հարությունյանը և Վահագն Չալյանը. ցավոք. ձյուդոյի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում […]

Գաղտնի են պահում. Հրապարակ

Առաջիկայում Գագիկ Ծառուկյանին պատկանող «Երեւանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ի 140-ամյակն է, ինչի կապակցությամբ բազմաթիվ միջոցառումներ են նախատեսված: Հոբելյանական միջոցառումներին մասնակցելու համար արտերկրից բազմաթիվ հյուրեր՝ պաշտոնյաներ, գործարարներ կժամանեն, կլինեն տոնակատարություններ, տարատեսակ հանդիպումներ: Ծառուկյանի շրջապատում գաղտնի են պահում թե՛ միջոցառումների, թե՛ հյուրերի ցանկը: Ի դեպ, առաջիկա օրերին Գագիկ Ծառուկյանի հրավերով Հայաստան է ժամանելու Քուվեյթի շեյխ Ահմեդ Ալ-Ֆահադ […]

Ում գլխին կջարդվի. Ժամանակ

2016 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի ավարտին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց, որ մեր ազգային թիմում տեղի է ունեցել դավաճանություն: Մասնավորապես, Ալբանիայի հետ հանդիպումից հետո Յուրա Մովսիսյանը, Ռոբերտ Արզումանյանն ու Գևորգ Կասպարովը, ազգի դավաճանի պիտակ ստանալով, Հայրապետյանի կողմից հեռացվեցին Հայաստանի ազգային հավաքականից: Կարծում ենք՝ բոլորի համար էր պարզ, որ այս ֆուտբոլիստներն ամենևին էլ դավաճաններ […]

Մխիթարյանին ու Լոպիրյովային «բռնացրել են» (տեսանյութ)

Համացանցում տեսանյութ է տարածվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Մանչեստեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի եւ ռուս մոդել, ֆուտբոլի աշխարհի 2018 թ. առաջնության դեսպան Վիկտորիա Լոպիրյովայի մասնակցությամբ: Նրանք զբոսնում են Մոսկվայի փողոցներով, այնուհետեւ ընթրում են ռեստորաններից մեկում:

Փոխնախարարը շփոթվեց

ՀՀ կառավարությունն այսօր հերթական նիստի ժամանակ հավանություն տվեց Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամային սպորտի զարգացման հայեցակարգին: Հարցը պիտի ներկայացներ Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար, նախկին նախարար Գաբրիել Ղազարյանը: Երբ վարչապետ Կարեն Կարապետյանը դիմեց նրան, որպեսզի ներկայացնի հարցը, փոխնախարարը շփոթվեց:   «Դուք պարոն Ղազարյանը չե՞ք»,-հարցրեց վարչապետը: Ապա Ղազարյանը ներկայացրեց հարցը, որը ենթադրում է առողջ ապրելակերպի տեսլականի զարգացումը քաղաքացիների […]

Բասկետբոլիստներն ազատվում են պարտադիր զինվորական ծառայությունից

Կառավարությունը վաղվա նիստում որոշում է կայացնելու մի շարք քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ: Որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2017 թվականի հուլիսի 22-ի № ՆՀ-518-Ա հրամանագրով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է շնորհվել Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիներ Րյան Ջամար Բոաթրայթին, Ալին Ֆուլլեր Հեսսին, Կրիս Քայլ Յանկուին, Էնդրյու Մրֆի Չրաբասցին, Լուկաս Ջեյմս Ֆիշերին, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի