23 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Ի՞նչ կապ ունեն «Կոնվերս» բանկի թալանելու դեպքը և հայկական ֆուտբոլը

Հոկտեմբերի 5-ին   տեղի ունեցավ   Հայաստան-Լեհաստան հանդիպումը՝  ԱԱ-2018-ի ընտրական փուլի E խմբում։  Հայաստանի հավաքականը  սեփական հարկի տակ ջախջախիչ պարտություն կրեց․  Լեհաստանի ընտրանին հաղթեց  6-1 հաշվով:

Հանդիպումից հետո հուսալքված ֆուտբոլասերը գոռում էին՝ «ֆուտբոլ ենք ուզում, ձախողված մրցաշրջան»․․․

dzaxovvac_mrcashrjan
Իսկ երեկ աշխարհի 2018 թվականի առաջնության Եվրոպայի գոտու որակավորման փուլի E խմբի վերջին տուրում Հայաստան-Ղազախստան  խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1:  Մեր հավաքականի միակ գոլը հայկական հավաքականից խփեց Հենրիխ Մխիթարյանը:
Այսպիսով՝ ավարտվեց 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլը։
Վաստակելով 7 միավոր՝ Հայաստանի հավաքականը ենթախմբում զբաղեցրեց նախավերջին 7-րդ հորիզոնականը: Ղազախստանի հավաքականը 3 միավորով զբաղեցրեց վերջին հորիզոնականը:
Ֆուտբոլասերները այս առիթով գրառումներ կատարեցին իրենց ֆեյսբուքյան էջերում։ 
Ակտիվիստ Արամ Մանուկյանն, օրինակ,  կարծում է՝ թեև մեր երկիրը փոքր է, բայց մենք կարող ենք  որակյան ցուցադրել։ Ահա վերջինիս ֆեյսբուքյան գրառումը․
«Մենք փոքր ու աղքատ երկիր ենք , էտ գիտենք ու պետք չի ասել , որ չենք կարող ունենալ այն ֆուտբոլը, որը կուրախացնի մեզ ։Եթե ժամանակին չլիներ Պորտելֆիլդի ու Մինասյանի հավաքականները , մենք էդքան էլ ցավագին չէինք ընդունի ներկան ։Մենք տեսել ենք հաղթանակներ և էկել էր մի պահ , երբ հզոր հավաքականների հետ խաղացած ոչ-ոքիները մեզ շատ էր տխրեցնում ։ Այսինքն թեկուզ և քիչ հայտնի ֆուտբոլիստներով , բայց ՀԱՅ ՀՖՖ մարդ նախագահի ու պռոֆեսիոնալ , անկախ մարզիչի շնորհիվ հնարավոր է ամեն ինչ»։

Ոմանք էլ նույնիսկ  ժողովրդական լեզվով ասած՝ որպես սրտի հովարանք՝ կատակում են այս թեմայով։ Մարզական լրագրող Հռիփսիմե Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․«Էդ բանկը հաստատ թալանել են, որ մեզ շեղեն ֆուտբոլից… Չտրվեք սադրանքին ))»։

Հիշեցնենք՝ այսօր   թալանել են «Կոնվերս» բանկի՝ Երևանի կենտրոնում գտնվող մասնաճյուղը։ 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ