Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ ջախջախիչ պարտություն կրեց /ֆոտոշարք, տեսանյութ/
Րոպեներ առաջ ավարտվեց Հայաստան-Լեհաստան հանդիպումը։ ԱԱ-2018-ի ընտրական փուլի E խմբում Հայաստանի հավաքականը ջախջախիչ պարտություն կրեց։ Լեհաստանի ընտրանին հաղթեց 6-1 հաշվով:
Հայաստանի հավաքականի միակ գոլի հեղինակը դարձավ Հովհաննես Համբարձումյանը:
Արդյունքում, այժմ Հայաստանի հավաքականը 6 միավորով նախավերջին` 5-րդ տեղում է գտնվում:
Այս հանդիպման ընթացքում Ռոբերտ Լեւանդովսկին հեթ-տրիկի հեղինակ դարձավ․ նա 50-րդ գոլը խփեց Լեհաստանի հավաքականի կազմում:
Գոլերը` Համբարձումյան 39 – Գրոսիցկի 2, Լևանդովսկի 18, 25, 64, Բլաշիկովսկի 58, Վոլսկի 89:
Հիշեցնենք՝ ԱԱ-2018-ի ընտրական փուլի վերջին հանդիպումը Հայաստանի հավաքականի կանցկացնի հոկտեմբերի 8-ի՝ արտագնա խաղում մրցելով Ղազախստանի հավաքականի հետ: