«Այս հաղթանակը կոպեկի արժեք չուներ»
Սովորաբար Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ընկերական խաղերից հետո ստատուսով հանդես չեմ գալիս,բայց Բելառուսի խաղից հետո թերևս մի քանի խոսք կարելի ասել,սկզբից ևեթ ասեմ,որ այս հաղթանակը կոպեկի արժեք չուներ,պետք է գերլարումով խաղային ընտրական մրցաշարում……………նշենք,որ հավաքականը հաղթանակը ձեռք բերեց մրցակցի սխալների ,,շնորհիվ,, և նաև չիրացված հնարավորությունների առումով,առաջին խաղակեսում բելառուսները 2 ռեալ հնարավորություն կորցրեցին:
Հավաքականի մակարդակը մնում է ցածր,խաղը դժգույն տպավորություն է թողնում,խոտանը մեծ տեղ է գրավում,արագությունը շատ ցածր է և ամենակարևորը մեր լիդերի՝ Մխիթարյանի թույլ խաղը մեղմ ասած մտահոգեց,չնայած խփած գոլին,չմոռանանք,որ նա չկարողացավ իրացնել 11 մետրանոցը և էլի շատ սայթաքումներ,հուսանք դրանք ժամանակավոր են,բայց որ մեր հավաքականին նոր խաղացողներ են պետք ակնհայտ է,չեմ ցանկանում անուններ տալ այսօր,բայց ներկա կազմով հաջորդ տարի հավաքականը եթե սկսի նոր ընտրական մրցաշարը չեմ կարծում բարձր հավակնություններ ունենանք: