Հայաստանի հավաքականը հաղթեց Կիպրոսի ընտրանուն
Հայաստանի ազգային հավաքականն այսօր տարվա վերջին ընկերական հանդիպումն անցկացրեց և այն էլ՝ հաղթանակով։ Մեր հավաքականը 3:2 հաշվով հաղթեց Կիպրոսի ընտրանուն։
Ընդգծենք՝ բուքմեյքերները հավատում էին մեր հավաքականի հաղթանակին․ այդ մասին վկայում էին սահմանված գործակիցները։
17-րդ րոպեին հաշիվը բացեց Հայկ Իշխանյանը, այնուհետև Վարազդատ Հարոյանը։ Հենրիխ Մխիթարյանը 63-րդ րոպեին իրացրեց 11 մետրանոց գեղեցին հարված։ 50-րդ րոպեից սկսած՝ կարծես ավելի ակտիվացավ մրցակից թիմը․ 50-րդ րոպեին Կոնստանտինոս Լաիտիսը դարձավ գոլի հեղինակ, իսկ Պիերոս Սոտիրիուն՝ 89-րդ րոպեին։
Ինչպես հայտնի է, մեր հավաքականի երկրպագուները ի նշան բողոքի՝ նախորդ խաղում լուռ էին, չէին աջակցում մեր ֆուտբոլիստներին, սակայն այսօր հանդիպման ավարտից 20 րոպե առաջ ՖԱՖ-ի անդամները խախտեցին Բելառուսի հետ խաղից հայտարարած լռությունն ու սկսեցին աջակցել մեր ընտրանուն: