13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Արքայի տոն՝ արքայական խաղով․ շախմատային մրցաշար կանցկացվի

Արդեն 5 տարի է՝ ընթանում է Աբգար արքային նվիրված շախմատային մրցաշարը: Այս տարի, մրցաշարի կազմակերպիչների տեղեկացմամբ, մրցաշարը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին: Այս տարի մրցաշարի խորագիրն է՝ «Արքայի տոն՝ արքայական խաղով»:

Լրագրողների հետ հանդիպմանը մրցաշարի կազմակերպիչները տեղեկացրին, որ դրան կմասնակցեն քահանաներ, զինվորներ, ոստիկաններ, հաշմանդամություն ունեցողների թեմական երիտասարդներ: Խաղը 2 փուլից բաղկացած կլինի՝ պարտվողները ստանում են պատվոգրեր, իսկ հաղթողները խաղը շարունակում են գրոսմայստերների հետ: Այս տարի հրավիրել են Հայաստանի չեմպիոն Հովհաննես Գաբուզյանին ու մինչև 20 տարեկանների աշխարհի չեմպիոն Զավեն Անդրեասյանին: Մրցավարը կլինի Նորիկ Քալանթարյանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ