27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Զգուշացրեք Հենրիկ Մխիթարյանին

Հենրիկ Մխիթարյանն ամսի 24ին իր էջում շնորհավորել է Սբ. Ծնունդը և բոլորին մաղթել «շատ կախարդական 2018» (very Magical 2018 http://bit.ly/2DWzuAS): Հա՞: Ու 67,000 մարդ like է անում, կիսու՞մ: Քրիստոսի սուրբ ծնունդը կախարդության հետ ինչ կապ ունի: Կամ դուք, որ Քրիստոնյա էք, ոնց էք like անում ու տարածում: Ես ձեր կիսածից իմացա այս մասին: Հիմա կասեք երևի նկատի ունի «հրաշալի 2018»:

Եթե այո, ապա դրա համար գրում են wonderful այլ ոչ թէ magical: Երևի Քրիստոնեական կրթություն չի ստացել ու արդեն խաղում է մի խմբում, որ կոչվում է «Կարմիր Դևեր»: Լավ, ասենք թէ ինքը չգիտի, բայց դուք ախր Քրիստոնյա էք, դուք ոնց էք տարածում առանց գրածին ուշադրություն դարձնելու: Դուք ուզում է՞ք որ 2018ը լինի կախարդական: Ավելի լավ է, որ եթե իրեն ճանաչող կա, ասի որ, այդ գրածը կապ չունի Քրիստոսի ծննդյան հետ ու կարող է շատ մարդկանց գայթակղության պատճառ դառնալ:

Իսկ Տեր Հիսուսը շատ խիստ խոսեց գայթակղություն բերողների համար: Մի հայ մարդ էլ խանդավառ կերպով կոմենտների մեջ գրել է «դու հայ կախարդն ես»: Ժողովուրդ ջան, եթե սենց փոքր բաների մեջ ուշադիր չլինենք ու տարածենք անզգուշաբար, բա մեծ բաների մեջ ինչպե՞ս պիտի հավատարմություն պահեք Քրիստոսի նկատմամբ:

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ