17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Մեկ անգամ ևս անդրադառնանք Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին

#mickymagic
Մեկ անգամ ևս անդրադառնանք Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին:
Մխիթարյանը իսկապես գտնվում է իր կարիերայի ամենադժվարին փուլում է և երկրպագուների աջակցությունը նրա համար իսկապես կարևոր է: Սակայն հաճախ հանդիպում ես Մխիթարյանին ուղղված այնպիսի կոչերի, որոնք ուղղակի զարմացնում են: Շատերը Հենրիխին կոչ են անում լքել “Մանչեսթեր Յունայթեդը” կամ որևէ կերպ կոշտ արձագանքել աշխարհի լավագույն մարզիչներից մեկին` Ժոզե Մոուրինյոյին: Կարծում եմ Հենրիխը բոլորից լավ գիտի թե ինչ պետք է անել և նման` հայի տեմպերամնետին բնորոշ կոչերը միան վնասում են: Ի վերջո չպետք է մոռանալ այն հանգամանքը, որ Հենրիխը խաղում է Մեծ Բրիտանիայի առաջնությունում, որը ունիկալ առաջնություն է և որ այո իսկապես Հենրիխ Մխիթարյանը վատ խաղ է ցուցադրում և Մոուրինյոյի պես մարզչի համար “լավ տղա” ” սիրված մարզիկ” լինելը ընդհանրապես էական չեն: Պորտուգալացու համար կարևոր է միայն մեկ բան`լավ խաղը: Մոուրինյոն նման կերպ կվարվեր նաև Մեսսիի և Ռոնալդու դեպքում ևս:
Մխիթարյանին միայն մեկ կոչ պետք է անել` ավելի շատ ջանք ու եռանդ գործադրել թիմի հիմնական կազմում հանդես գալու համար: Հենոն մեր համար է Հենո, Մոուրինյոյի համար` այն հարյուրավոր ֆուտբոլիստներից մեկը ում նա մարզել է: 
Լինելով Մխիթարյանի երկրպագու, արդեն հաղթանակ եմ համարում նրա կարմիր սատանաների կազմում հանդես գալը և կարծում եմ, որ նրան միայն իր նպատակասլացությունը կփրկի:

Գրիշա Աղաջանյանի ֆեյսբուքյան էջից

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ