27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Նախագահի մրցանակներ ստացան հանրապետության լավագույն մարզական քաղաքը, լավագույն մարզական գյուղը և լավագույն մարզական բակը

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական քաղաք», «Լավագույն մարզական գյուղ» և «Լավագույն մարզական բակ» ստուգատեսների մրցանակակիրների (անվանացանկը կցված է) պարգևատրման արարողությունը: Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակները հանձնեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանը:

Միջոցառման ժամանակ նախարարի տեղակալը պարգևատրեց նաև 2017 թվականի ընթացքում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից ՀՀ մարզերում և Արցախում կազմակերպված մարզական փառատոնի հաղթողներին (անվանացանկը կցված է) և հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների սպարտակիադայի մրցանակակիրներին (անվանացանկը կցված է):

Ամփոփելով 2017 թվականի ընթացքում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից մասսայական սպորտի ոլորտում կատարված աշխատանքները՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանը խոսեց 14 տարի անընդմեջ Հայաստանի Հանրապետության 10 մարզերում և Երևան քաղաքի 12 վարչական շրջաններում կազմակերպվող Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական քաղաք», «Լավագույն մարզական գյուղ» և «Լավագույն մարզական բակ» ստուգատեսների կարևորության մասին և նշեց, որ ընթացիկ տարում այդ ստուգատեսներին մասնակցել են 9 քաղաք, 5 գյուղ, 13 բակ:

«Ընթացիկ տարվա ընթացքում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից մասսայական սպորտի ոլորտում կազմակերպված միջոցառումների թիվը հասել է 15-ի, որոնց ընդհանուր թվով մասնակցել են 112 հազարից ավելի անձինք: Աշխատանքներ են տարվել նաև մասսայական սպորտի բնագավառի օրենսդրական ակտերի մշակման ուղղությամբ: Այսպիսով, ընդունվել են «Բակային սպորտի զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին», «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամային սպորտի զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին», «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասսայական տարածման ազգային ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշումները, իսկ «Սպորտային զբոսաշրջության զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը արդեն ներկայացվել է ՀՀ կառավարություն»,- տեղեկացրել է Խաչիկ Ասրյանը:

Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև հովանավորչական միջոցներով իրականացված ծրագրերը՝ մարզական միջոցառումներ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում, «Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոնում, Երևանի լսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում և «Կյանքը՝ սպորտի ռիթմով» մասսայական մարզումները:

Խ. Ասրյանը շնորհավորել է ներկաների և ողջ մարզաշխարհի Ամանորը և Սուրբ Ծնունդը՝ մաղթելով նրանց առողջություն, ուժ և հաջողություններ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ