19 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՍՊՈՐՏ

Սեքսուալ մոդելն ամուսնանում է բռնցքամարտիկի հետ/ֆոտո/

Բրիտանացի գլամուրային մոդել Ռեյչել Կորդինգլին ամուսնանում է բռնցքամարտի Կառլ Ֆրոչի հետ: Իր վերջին մենամարտում Ֆրոչը նոկաուտի ենթարկեց Ջորջ Գրոուվսին: Հաղթանակից հետո հենց ռինգում նա ամուսնության առաջարկ արեց իր ընկերուհուն` Ռեյչել Կորդինգլիին: Մոդելը դրական պատասխան է տվել: Նրանք արդեն իսկ ունեն որդի և դուստր:

Մաուրո Գևգեոզյանը կշարունակի հանդես գալ ”Ալյանսայում”

Հայաստանի հավաքականի հարձակվող Մաուրո Գևգեոզյանը կշարունակի հանդես գալ ”Ալյանսա Լիմայում”: ”Ալյանսան” մեկ տարով երկարաձգել է ուրուգվայական ”Նասիոնալի” հարձակվողի վարձակալության ժամկետը: Հայաստանի հավաքականի նորեկը ”Ալյանսայում»”կխաղա մինչ 2015 թ.-ի հունիսը:

Յուրա Մովսիսյանը խաղադաշտ կվերադառնա 2 ամսից

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի և Մոսկվայի ”Սպարտակի” հարձակվող Յուրա Մովսիսյանը ենթարկվել է ծնկի վիրահատության։ 26-ամյա հարձակվողի վիրահատությունը հաջող է անցել: Ֆուտբոլիստի վերականգնման համար կպահանջվի 8 շաբաթ։

Գաբրիել Ղազարյանը շնորհավորում է մարզական լրագրողներին

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը շնորհավորական ուղերձ է հղել մարզական լրագրողներին տոնի կապակցությամբ: ”Հարգելի մարզական լրագրողներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` մարզական լրագրողների միջազգային օրվա կապակցությամբ, մաղթում եմ բոլորիդ ստեղծագործական բեղմնավոր աշխատանք, մասնագիտական վերելքներ և իհարկե անձնական երջանկություն:  Ինչպես մարզաշխարհի հետ առնչվող յուրաքանչյուր անձ, այնպես էլ  մենք բոլորս ունենք մի մեծ միասնական հետաքրքրություն` […]

”Փյունիկ”-”Աստանա” խաղի տոմսերն անվճար են

Հուլիսի 3-ին ՀՖՖ Ակադեմիայում կայանալիք Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի՝ ”Փյունիկ”-”Աստանա” հանդիպման մուտքը կլինի տոմսերով: Տոմսերն անվճար են, որոնք կարելի է ձեռք բերել հուլիսի 2-ից՝ ”Փյունիկի” մարզադպրոցից (Կիլիկիա մարզական ավան, ”Հրազդան” մարզադաշտի հարևանությամբ): 

ԱԱ-2014. Բելգիան լրացուցիչ ժամանակում հաղթեց ԱՄՆ-ին/վիդեո/

Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ փուլի վերջին զույգում Բելգիան լրացուցիչ ժամանակում հաղթեց ԱՄՆ-ին: Հիմնական ժամանակն ավարտվեց 0-0 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակում բելգիացիները դարձան երկու գոլի հեղինակ. աչքի ընկան Դե Բրյոնեն և Լուկակուն: ԱՄՆ-ն պատասխանեց մեկ գոլով, որն իր հաշվին գրանցեց Գրինը:

ԱԱ-2014. Արգենտինան հաղթեց Շվեյցարիային և անցավ ¼ եզրափակիչ/վիդեո/

Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում Արգենտինայի հավաքականը մեծ դժվարությամբ հաղթեց Շվեյցարիային: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 0-0 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակի ավարտից 2 րոպե առաջ Արգենտինային հաղթանակ պարգևեց Դի Մարիան:

Չեմպիոնների լիգայում Անդորրայի չեմպիոնը հաղթեց ”Բանանցին”

Անդորրայի մայրաքաղաք Անդորրա լա Վելլայում ավարտվեց Չեմպիոնների Լիգայի 2014/2015 թթ. խաղարկության որակավորման առաջին փուլի հանդիպումը; Անդորրայի չեմպիոն ”Սանտա Կոլոմա” նվազագույն հաշվով հաղթեց Հայաստանի չեմպիոն ”Բանանցին”: Հանդիպման 5-րդ րոպեին Մարկ Պույոլի խփած միակ գնդակը 1-0 հաշվով հաղթանակ պարգևեց անդորրական թիմին: Պատասխան հանդիպումը կկայանա հունիսի 8-ին՝ Երևանում:      

Բրազիլուհի մոդելը ուրախացրել է ֆաներին բոդի-արտով/ֆոտո/

Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը բրազիլացի մոդել Անդրեսսա Ուրակը ներկայացել է բավականին անկեղծ ”հանդերձով”: Նա ևս որոշել է առանձնանալ աշխարհի առաջնությունում: Նա հանրության առաջ է հայտնվել թոփլես վիճակում: Նրա մարմինը, սակայն, նկարված է բոդի-արտ ոճում:

”Փյունիկը” խաղում է կոմբինացիոն ֆուտբոլ` կատարելով շատ փոխանցումներ”. ”Աստանայի” մարզիչ

Ղազախական ”Աստանայի” գլխավոր մարզիչ Ստանիմիր Ստոյլովը խոսել է Երևանի ”Փյունիկի” դեմ Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպման մասին: ”Ցավոք, ունենք խնդիրներ կապված վնասվածք ստացած ֆուտբոլիստների հետ, սակայն մյուսները նախապատրաստվում են ”Փյունիկի” դեմ խաղին: Բոլորը հասկանում են, որ եվրագավաթում մեկնարկը շատ կարևոր է ”Աստանայի” համար: Գիտենք, որ «Փյունիկը» երիտասարդ թիմ է, որը խաղում է լավ ֆուտբոլ: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

Ամենաընթերցված