”Միկան” ևս պարտվեց խորվաթական ակումբին

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում ”Միկան” Խորվաթիայում 2-0 հաշվովպարտվեց ”Սպլիտին”: Առաջին գնդակը 39-րդ րոպեին խփեց Տոմիսլավ Գլումացը, 87-րդ րոպեին աչքի ընկավ Ալյոշա Վոյնովիչը: Պատասխանը հանդիպումը տեղի կունենա հուլիսի 10-ին Երեւանում: Այսպիսով, հայկական 4 ակումբներն էլ պարտություն կրեցին որակավորման փուլի առաջին հանդիպումներում: