19 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՍՊՈՐՏ

Արտակ Դաշյանը պաշտոնապես տեղափոխվեց ”Վարդար”

Մակեդոնական ”Վարդարի” պաշտոնական կայքը հայտնում է, որ Կապանի ”Գանձասարի” կիսապաշտպան Արտակ Դաշյանը տեղափոխվել է մակեդոնական ակումբ: Թիմի հետ կնքվել է 2 տարվա պայմանագիր։ ”Կփորձեմ թիմին օգնել հաջորդ մրցաշրջանում հասնել իր նպատակներին, որոնք են չեմպիոն  դառնալն ու երկրի գավաթը նվաճելը”,-նշել է Դաշյանը։ Ավելի վաղ ”Վարդար” էր տեղափոխվել ”Բանանցի” պաշտպան Հովհաննես Համբարձումյանը։

ԱԱ-2014. Գերմանիայի հավաքականը ռեկորդ սահմանեց մրցաշարում

Գերմանիայի հավաքականը, հաղթեց Ֆրանսիային, ռեկորդ սահմանեց աշխարհի առաջնություններում: Հավաքականը 4 անգամ անընդմեջ դուրս եկավ կիսաեզրափակիչ: Վերջին անգամ գերմանացիներին չէր հաջողվել դուրս գալ մրցաշարի կիսաեզրափակիչ 1998 թ.-ին, երբ գերմանացիները 0-3 hաշվով պարտվեցին խորվաթներին: Հիշեցնենք, որ ¼ եզրափակչում գերմանացիները 1-0 hաշվով հաղթեցին ֆրանսիացիներին:  

Հայտնի է Արթուր Աբրահամի հաջորդ մրցակիցը և մենամարտի օրը

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հաջորդ մենամարտը կանցկացնի սեպտեմբերի 27-ին: Boxing News-ը հայտնում է, որ մենամարտ կկայանա Գերմանիայում, իսկ Աբրահամի մրցակիցը կլինի բրիտանացի Փոլ Սմիթը: ”Աբրահամը մեծ սխալ է թույլ տվել՝ ընտրելով ինձ: Նա անցկացրել է բազմաթիվ ծանր մենամարտեր: Ֆրոչը 2010-ին ցույց տվեց, թե ինչպես է պետք մենամարտել Աբրահամի դեմ: Նրա դեմ մենամարտը […]

ԱԱ-2014. Բրազիլիան կիսաեզրափակչում կհանդիպի Գերմանիային/վիդեո/

Աշխարհի առաջնության ¼ եզրափակչում Բրազիլիայի հավաքականը 2-1 hաշվով հաղթեց Կոլումբիային: Բրազիլացիներից գոլերի հեղինակ դարձան Տիագո Սիլվան, Դավիդ Լուիսը, իսկ կոլումբիացիներից` Խամես Ռոդրիգեսը: Այսպիսով, կիսաեզրափակիչ առաջին զույգը կազմեցին Գերմանիան և Բրազիլիան:

ԱԱ-2014. Գերմանիան հաղթեց Ֆրանսիային և անցավ կիսաեզրափակիչ/վիդեո/

Գերմանիայի հավաքականը աշխարհի առաջնության ¼ եզրափակչում 1-0 հաշվով հաղթեց Ֆրանսիայի ընտրանուն: Միակ գոլն իր հաշվին գրանցեց Մաթս Հյումելսը: Այսպիսով, գերմանացիների մրցակիցը կիսաեզրափակչում կլինի Բրազիլիայի ընտրանին:

Ֆուտբոլի ԱԱ 2014. ինչպես են երկրի ղեկավարները երկրպագում իրենց հավաքականներին/լուսանկարներ/

Բրիտանական The Telegraph պարբերականն ուշագրավ ֆոտոշարքով ներկայացրել է այս օրերին ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության հետաքրքիր դրվագներ: Ֆոտոշարքում ներկայացված է, թե ինչպես են աշխարհի խոշորագույն պետությունների ղեկավարները, միապետներն ու նախագահները երկրպագում իրենց երկրներին:

”Մանչեսթեր Յունայթեդը” 50 մլն եվրոյով ցանկանում է ձեռք բերել Դի Մարիային

Արգենտինայի հավաքականի և Մադրիդի ”Ռեալի” կիսապաշտպան Անխել Դի Մարիան հայտնվել է ”Մանչեսթեր Յունայթեդի” ուշադրության կենտրոնում: 26-ամյա ֆուտբոլիստն ավելի վաղ հայտարարել էր ներկայից ակումբը լքելու ցանկության մասին: Անգլիական ակումբը պատրաստ է Դի Մարիայի համար առաջարկել 50 մլն եվրո: Նշենք, որ Դի Մարիայով հետաքրքրում են ”ՊՍԺ”-ն, ”Մանչեսթեր Սիթին”, ”Մոնակոն” և ”Յուվենտուսը”: Դի Մարիան Իսպանիայի առաջնությունում անցկացրել է […]

Լուիս Սուարեսը ”Բարսելոնային” կարժենա 90 մլն եվրո

”Լիվերպուլը” և ”Բարսելոնան” բանակցությունների ընթացքում համաձայնության են եկել ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի տրանսֆերի արժեքի հարցով: Իսպանական մամուլի հաղորդմամբ, տրանսֆերի արժեքը գնահատվում է 90 մլն եվրո: ”Բարսելոնային” չի հաջողվել նվազեցնել տրանսֆերի արժեքը ֆուտբոլիստի որակազրկումն օգտագործելով: Հիշեցնենք, որ իտալացի պաշտպան Ջորջիո Կելինիին կծելու պատճառով Սուարեսը չի կարող խաղալ 4 ամիս:

Հայաստանը` հեծանվավազքի համար կենսունակ երկիր

Հայաստանում՝  Ֆրանսիայի Նոր Պա-դը–Կալե շրջանի «Ընդունելություն և հանգրվան» ասոցիացիայի կողմից, որը Ֆրանսիայում  հյուրընկալում է դժվար կացության մեջ հայտնված երիտասարդներին և զբաղվում նրանց կրթությամբ:   Ասոցիացիայի համար սպորտը միջոց է այս երիտասարդ ֆրանսիացիներին հասարակության մեջ ներառելու համար: Հեծանվարշավի հայկական փորձը ուսումնական ծրագրի մաս է կազմում: Սա նրանց թույլ է տալիս հանդիպել ուրիշ երկրի երիտասարդների և ծանոթանալ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

Ամենաընթերցված