19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Հայաստանը` հեծանվավազքի համար կենսունակ երկիր

Հայաստանում՝  Ֆրանսիայի Նոր Պա-դը–Կալե շրջանի «Ընդունելություն և հանգրվան» ասոցիացիայի կողմից, որը Ֆրանսիայում  հյուրընկալում է դժվար կացության մեջ հայտնված երիտասարդներին և զբաղվում նրանց կրթությամբ:

 

Ասոցիացիայի համար սպորտը միջոց է այս երիտասարդ ֆրանսիացիներին հասարակության մեջ ներառելու համար: Հեծանվարշավի հայկական փորձը ուսումնական ծրագրի մաս է կազմում: Սա նրանց թույլ է տալիս հանդիպել ուրիշ երկրի երիտասարդների և ծանոթանալ նրանց մշակույթին : 

 

2014 թ. հեծանվարշավը կմեկնարկի Երևանում Ֆրանսիայի դեսպանությունից, հուլիսի 8-ին, ժամը 10.00-ին՝ Տուր դը Ֆրանս 2014-ի առաջին փուլի օրը, որն այս տարի կմեկնարկի Անգլիայից: Հայաստանյան մրցավազքը կավարտվի հուլիսի 19-ին Շենգավիթում: Մրցավազքին մասնակցում են 62 հեծանվորդ, որոնցից 27-ը ֆրանսիացի և 21-ը հայ, այդ թվում 13 մասնակից Վանաձորի ակումբից և 8-ը Երևանից, ինչպես նաև տեխնիկական սպասարկման անձնակազմը:

 

Հեծանվավազքը կազմակերպել են, ֆրանսիական կողմից՝ «Ընդունելություն և հանգրվան» ասոցիացիայի գլխավոր տնօրեն, պրն. Դոմինիկ Դեմորին և ասոցիացիայի մասնաճյուղերից մեկի տնօրեն, պրն. Դիդիե Պայեն: Հայկական կողմից ծրագիրը կազմակերպել են Հեծանվավազքի հայկական ֆեդերացիայի նախագահ պրն. Ալեքսանդր Բերզովսկին և Հեծանվատուրիզմի և հեծանվավազքի հայկական ասոցիացիայի նախագահ՝ պրն. Արմեն Անտոնյանը:

 

RAID VTT-ն ցույց է տալիս, որ Հայաստանը կարող է գրավիչ լինել հեծանվասպորտի համար և թույլ կտա բացահայտել գեղեցիկ բնապատկերներ, առիթ կընձեռի արշավորդներին հանդիպել տեղական բնակչության հետ և  արժանանալ նրանց ջերմ ընդունելությանը: 

 

Երկուշաբթի, հուլիսի 7-ին, ժամը 17հ30-ին հեծանվավազքի ֆրանսիացի և հայ մասնակիցները կհյուրընկալվեն ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը և կհանդիպեն դեսպան Անրի Ռենոյին:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ