12 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

ՍՊՈՐՏ

”Շիրակը” պայմանագրեր կնքեց 3 աֆրիկացիների հետ

”Շիրակը” պայմանագրեր կնքեց երեք աֆրիկացի ֆուտբոլիստների հետ:   Գանացի կենտրոնական պաշտպան, 24-ամյա Էդվարդ Կպոդոյի պայմանագիրը նախատեսված է մեկ տարով և կգործի մինչև 2015թ. հուլիսի 31-ը: Կպոդոյի վերջին ակումբը եղել է Ռուսաստանը ներկայացնող ”Շիննիկ” թիմը:  Կոտդիվուարցի կենտրոնական պաշտպան. 19-ամյա Ստիվ Անոմայի պայմանագիրը նախատեսված է երեք տարով և կգործի մինչև 2017թ. հուլիսի 31-ը: Անոման ԱՍՖԱ ակադեմիայի սան է:  […]

”Ակտոբեն” ոչ-ոքի խաղաց ”Փյունիկի” առաջիկա մրցակցի հետ

Ղազախստանի առաջնության 18-րդ տուրում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Ռոբերտ Արզումանյանի և Մարկոս Պիզելիի ”Ակտոբեն” սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց Եվրոպա լիգայում ”Փյունիկի” մրցակից ”Աստանայի” հետ:  Արզումանյանը և Պիզելին իրենց թիմի մեկնարկային կազմում էին և մասնակցեցին ամբողջ հանդիպմանը: Այս տուրից հետո ”Ակտոբեն” վաստակել է 36 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:

”Միկան” ներկայացրել է իր հայտը ”Սպլիտի” դեմ խաղում

Շուտով կսկսվի եվրոգավաթների հերթական մրցաշրջանը: ”Միկան” պայքարի մեջ է մտնում հուլիսի 3-ից, Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլից և մրցելու է խորվաթական ”Սպլիտի” հետ: Ստորև ներկայացնում ենք ”Միկայի” հայտը: Դարպասապահներ՝ 1.Գևորգ Կասպարով 32.Արմեն Ֆիշյան 91. Հենրի Ավագյան Պաշտպաններ՝ 3. Անդրանիկ Ոսկանյան 4. Արթուր Պետրոսյան 5. Գոռ Պողոսյան 13. Գևորգ Պողոսյան 16. Վարդան Մովսիսյան 22. Ալեքս Էնրիկե […]

Յուրա Մովսիսյանն այս տարի այլևս չի խաղա

Հայաստանի հավաքականի և Մոսկվայի ”Սպարտակի” հարձակվող Յուրա Մովսիսյանը բաց կթողնի 2014/15 մրցաշարջանի առաջին կեսը: 26-ամյա հարձակվողն ունի ազդրի քառագլուխ մկանի վնասվածք: Մովսիսյանը պետք է ենթարկվի վիրահատության, ինչից հետո բաց կթողնի այս տարին և պատրաստ կլինի վերադառնալ խաղադաշտ միայն հաջորդ տարի: Հիշեցնենք, որ ավելի վաղ վիրահատության էր ենթարկվել Հայաստանի հավաքականի և Մոսկվայի ”Սպարտակի” կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, […]

Ֆանտաստիկ զարգացման շնորհիվ խաղադրույքը մեծացրել է 175 անգամ/վիդեո/

Ինչպես հայտնի է, Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարես Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջիո Կելինիին կծելու համար երկարատև որակազրկման է ենթարկվել: Աշխարհի առաջնության մեկնարկից առաջ մի քանի բուքմեյքերական գրասենյակներ խաղադրույքներ էին ընդունում ամենաանհավանական զարգացումների համար: Եվ Նորվեգիայի մի քաղաքացի մոտ 5 դոլար խաղադրույք է կատարել, որը հնչում է այսպես. «Լուիս Սուարեսը կկծի մրցակցին»: Այսպիսով, նա շահել է […]

”Շիրակն” ու ”Միկան” ոչ ոքի խաղացին ընկերական խաղում

Գյումրիում ”Շիրակի” և ”Միկայի” ընկերական հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով: ”Միկայից” գոլի գոլի հեղինակ էր դարձել Նարեկ Բեգլարյանը, իսկ ”Շիրակից” ` Սերժ Դեբլեն: Այս հանդիպումը երկու թիմերի համար էլ վերջինն էր եվրագավաթներին մասնակցելուց առաջ:

”Փյունիկը” ընկերական խաղում ջախջախեց ”Ուլիսին”

Եվրոպա լիգային նախապատրաստվող ”Փյունիկը” ստուգողական խաղում 3-0 հաշվով հաղթեց ”Ուլիսին”: Առաջին խաղակեսում մեկական գոլի հեղինակ դարձան Սարգիս Բալոյանն ու Գոռ Մալաքյանը, իսկ ընդմիջումից հետո ուլիսցիների դարպասը գրավեց Ղուկաս Պողոսյանը: Այս խաղը վերջինն էր ”Փյունիկի” համար ”Աստանայի” հետ մրցավեճից առաջ:

ԱԱ-2014. Սուարեսը որակազրկվեց ֆուտբոլիստին կծելու պատճառով/վիդեո/

Ուրուգվայի հավաքականի և ”Լիվերպուլի” հարձակվող Լուիս Սուարեսը որակազրկվել է 9 խաղով, ինչպես նաև 4 ամսով հեռացվել է ֆուտբոլից: Նա այդ ընթացքում չի մասնակցի որևէ մրցաշարի: Նման պատիժ է սահմանվել ԱԱ-2014-ի 3-րդ տուրում Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջիո Կելինիի ուսը կծելու համար: Դա նշանակում է, որ Սուարեսը չի մասնակցի ԱԱ-2014-ի 1/8 եզրափակչում կոլումբացիների դեմ խաղին: Ուրուգվայը բողոքարկել […]

ԱԱ-2014. Բելգիան երրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց/վիդեո/

Աշխարհի առաջնության խմբային փուլում Բելգիայի հավաքականը 3 հնարավորից նույնքան հաղթանակ տոնեց: 3-րդ տուրում Բելգիան 1-0 հաշվով հաղթեց Հարավային Կորեային: Գոլի հեղինակ դարձավ Վերտոնգենը: 1/8 եզրափակչում Բելգիայի մրցակիցը կլինի ԱՄՆ-ի հավաքականը:

ԱԱ-2014. Ռուսաստանը չկարողացավ դուրս գալ խմբից/վիդեո/

Աշխարհի առաջնության խմմբային փուլի վերջին տուրում Ռուսաստանի հավաքականը 1-1 հաշվով ավարտեց հանդիպումը Ալժիրի հետ: Գոլերի հեղինակ դարձան Կոկորինը և Սլիմանին: Ռուսաստանը դուրս մնաց մրցաշարից, իսկ Ալժիրը 1/8 եզրափակչում կհանդիպի Գերմանիայի ընտրանուն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի