18 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՍՊՈՐՏ

Ֆանտաստիկ զարգացման շնորհիվ խաղադրույքը մեծացրել է 175 անգամ/վիդեո/

Ինչպես հայտնի է, Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարես Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջիո Կելինիին կծելու համար երկարատև որակազրկման է ենթարկվել: Աշխարհի առաջնության մեկնարկից առաջ մի քանի բուքմեյքերական գրասենյակներ խաղադրույքներ էին ընդունում ամենաանհավանական զարգացումների համար: Եվ Նորվեգիայի մի քաղաքացի մոտ 5 դոլար խաղադրույք է կատարել, որը հնչում է այսպես. «Լուիս Սուարեսը կկծի մրցակցին»: Այսպիսով, նա շահել է […]

”Շիրակն” ու ”Միկան” ոչ ոքի խաղացին ընկերական խաղում

Գյումրիում ”Շիրակի” և ”Միկայի” ընկերական հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով: ”Միկայից” գոլի գոլի հեղինակ էր դարձել Նարեկ Բեգլարյանը, իսկ ”Շիրակից” ` Սերժ Դեբլեն: Այս հանդիպումը երկու թիմերի համար էլ վերջինն էր եվրագավաթներին մասնակցելուց առաջ:

”Փյունիկը” ընկերական խաղում ջախջախեց ”Ուլիսին”

Եվրոպա լիգային նախապատրաստվող ”Փյունիկը” ստուգողական խաղում 3-0 հաշվով հաղթեց ”Ուլիսին”: Առաջին խաղակեսում մեկական գոլի հեղինակ դարձան Սարգիս Բալոյանն ու Գոռ Մալաքյանը, իսկ ընդմիջումից հետո ուլիսցիների դարպասը գրավեց Ղուկաս Պողոսյանը: Այս խաղը վերջինն էր ”Փյունիկի” համար ”Աստանայի” հետ մրցավեճից առաջ:

ԱԱ-2014. Սուարեսը որակազրկվեց ֆուտբոլիստին կծելու պատճառով/վիդեո/

Ուրուգվայի հավաքականի և ”Լիվերպուլի” հարձակվող Լուիս Սուարեսը որակազրկվել է 9 խաղով, ինչպես նաև 4 ամսով հեռացվել է ֆուտբոլից: Նա այդ ընթացքում չի մասնակցի որևէ մրցաշարի: Նման պատիժ է սահմանվել ԱԱ-2014-ի 3-րդ տուրում Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջիո Կելինիի ուսը կծելու համար: Դա նշանակում է, որ Սուարեսը չի մասնակցի ԱԱ-2014-ի 1/8 եզրափակչում կոլումբացիների դեմ խաղին: Ուրուգվայը բողոքարկել […]

ԱԱ-2014. Բելգիան երրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց/վիդեո/

Աշխարհի առաջնության խմբային փուլում Բելգիայի հավաքականը 3 հնարավորից նույնքան հաղթանակ տոնեց: 3-րդ տուրում Բելգիան 1-0 հաշվով հաղթեց Հարավային Կորեային: Գոլի հեղինակ դարձավ Վերտոնգենը: 1/8 եզրափակչում Բելգիայի մրցակիցը կլինի ԱՄՆ-ի հավաքականը:

ԱԱ-2014. Ռուսաստանը չկարողացավ դուրս գալ խմբից/վիդեո/

Աշխարհի առաջնության խմմբային փուլի վերջին տուրում Ռուսաստանի հավաքականը 1-1 հաշվով ավարտեց հանդիպումը Ալժիրի հետ: Գոլերի հեղինակ դարձան Կոկորինը և Սլիմանին: Ռուսաստանը դուրս մնաց մրցաշարից, իսկ Ալժիրը 1/8 եզրափակչում կհանդիպի Գերմանիայի ընտրանուն:

ԱԱ-2014. Պորտուգալիան հաղթեց Գանային, սակայն դուրս մնաց մրցաշարից/վիդեո/

Պորտուգալիայի հավաքականը աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին տուրում 2-1 հաշվով հաղթեց Գանայի ընտրանուն: Գոլերի հեղինակ դարձան Բոյեն (ինքնագոլ), Գյանը և Ռոնալդուն: Չնայած հաղթանակին` Պորտուգալիան խմբում 3-րդն է և դուրս է մնում առաջնությունից:

Երևանում ժամանակակից վազքուղի կառուցելու հնարավորությունները

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի և աշխարհում հայտնի <> իտալական ընկերության <>-ի միջազգային հարաբերությունների ղեկավար Անդրեա Վալլաուրի հետ քննարկել է աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի աջակցությամբ Երևանում ժամանակակից վազքուղի կառուցելու խնդիրները, որը կհամապատասխանի միջազգային ստանդարտներին ու հնարավորություն կընձեռի Հայաստանում անցկացնել միջազգային խոշոր մրցաշարեր և առաջնություններ: Հանդիպմանը ներկա էին […]

ԱԱ-2014. Գերմանիան և ԱՄՆ-ն 1/8 եզրափակչում են/վիդեո/

Գերմանիայի հավաքականը հաղթեց ԱՄՆ-ին աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին խաղում: Հանդիպումն ավարտվեց 1-0 հաշվով: Միակ գոլն իր հաշվին գրանցեց Թոմաս Մյուլերը: Գերմանիան խմբից դուրս եկավ առաջին, իսկ ԱՄՆ-ն` երկրորդ տեղով: Խմբի անհաջողակներն են Պորտուգալիան և Գանան:

Ռուս լեռնադահուկորդուհու սեքսուալ ֆոտոսեսիան/ֆոտո/

Լեռնադահուկորդուհի Եկատերինա Արցիբիշևան իր երկրպագուներին ուրախացրել է անկեղծ ֆոտոսեսիայով և առանց դահուկների: Նա ծնվել է 1986 թ.-ին, եղել է Ռուսաստանի հավաքականի անդամ: 2007 թ.-ից Եկատերինան հանդիսանում է Fiscer ընկերության գովազդային դեմքը: Լուսանկարվել է Maxim և Skipess ամսագրերի համար: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված