05 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բացառիկ դեպք. թուրք պատգամավորը ցնցել է հայ համայնքին

2015 թվականի հոկտեմբերի 18-ին տեղի ունեցավ բացառիկ դեպք: Թուրքիայի Եվրոպական հարցերի նախկին նախարար, HDP կուսակցությունից Թուրքիայի խորհրդարանի անդամ՝ պարոն Ալի Հեյդար Կոնչան այցելեց Նիդերլանդների հայաշատ Ալմելո քաղաք և հանդիպում ունեցավ համայնքի ղեկավարների հետ: Պարոն Կոնչան Նիդերլանդներում է գտնվում գալիք ընտրությունների քարոզարշավի կապակցությամբ: Հանդիպմանը, որը կայացավ Ալմելոյի Հայ Առաքելական եկեղեցում, մասնակցում էին նաև ՀՅԴ Նիդերլանդների կառույցի և Հայ Դատի հանձնախմբի անդամները: Հանդիպմանը ներկա […]

15 ամյա Մաթևոսը 20 օր կորած էր.մանրամասներ

Մաթևոսը անհետացել էր 20 օր առաջ, սակայն 2 օր առաջ պարզ դարձավ, որ տղայի մոտ ամեն բան կարգին է: 15-ամյա Մաթևոսը Հակասոցիալական վարք դրսևորած երեխաների հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրի սան է: Հակասոցիալական վարք դրսևորած երեխաների հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրի տնօրեն Լարիսա Սարգսյանը Henaran.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ տղային մայրը տուն էր տարել և […]

Պուտինն այդ քայլին կգնա՞ /վիդեո/

«Չլինելով ռազմական փորձագետ՝ ես փորձում եմ օբյեկտիվ վերլուծել պահը»,- նշեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը` անդրադառնալով Ստեփանակերտի օդանավակայանը՝ Սիրիայում ռազմական միջամտության ընթացքում Մոսկվայի համար հենակետ դառնալու մասին որոշ փորձագետների պնդումներին: «Որ նայեք օդանավակայանի ռելիեֆը՝ կհասկանաք` Ռուսաստանը այն չի օգտագործի համապատասխան նպատակներով, որովհետև նաև Ադրբեջանի հետ իրավիճակ չի ցանկանա սրել»: Մանրամասները՝ տեսանյութում:

Թևան Պողոսյանը՝ ոչ թե «լուսավոր», այլ «եվրոպական» Հայաստանի համար

«Ժառանգություն» խմբակցության անդամ, անկուսակցական Թևան Պողոսյանը չի պատրաստվում անդամակցել «Լուսավոր Հայաստան» նորաստեղծ կուսակցությանը, որի նախագահը անկախ պատգամավոր համարվող Էդմոն Մարուքյանն է: Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում հայտարարեց Պողոսյանը` անդրադառնալով Մարուքյանի հետ հնարավոր համագործակցությունը: «Իմ համագործակցությունը լինելու է քաղաքական այն ուժերի հետ, ովքեր ունեն Հայաստանի զարգացման եվրոպական մոդելը»,- նշեց Պողոսյանը` շեշտելով, որ եթե օրինակ «Լուսավոր Հայաստանը» ունենա […]

Ո՞վ է ՀԺԿ-ի և ՀԱԿ-ի «ոչ»-ի համատեղ շտաբի պետը

Հայ Ազգային Կոնգրեսի և Հայաստանի ժողովրդական կուսակցության` «ՈՉ»-ի համատեղ շտաբի կազմը և կառուցվածքը Շտաբի ղեկավար` Լեւոն Զուրաբյան Շտաբի կազմը` Արամ Մանուկյան, Ստեփան Մինասյան, Սամվել Աբրահամյան, Գագիկ Ջհանգիրյան, Ավետիս Ավագյան, Արայիկ Կտիկյան, Արման Մուսինյան, Վահագն Խաչատրյան, Վլադիմիր Կարապետյան, Ռոլանդ Ավետիսյան, Աշոտ Սարգսյան, Ռուդիկ Աթաբեկյան, Արշակ Բանուչյան, Վահան Վարդապետյան, Գեղամ Բաբայան, Սարգիս Թամազյան, Արեգ Գևորգյան, Արամ Մանուկյան, […]

Կյանքի պատմություն, որն արժե կարդալ․ Դիեգո Բալոյան․ հայտնի հայերը շարքից /ֆոտո/

ԴԻԵԳՈ ԲԱԼՈՅԱՆ Անդերի ձյունածածկ գագաթները վկան են ընտանեկան մի պատմության, որն սկիզբ է առել 100 տարի առաջ։ Ցեղասպանությունը վերապրած Անդրանիկ Բալոյանը Չիլիի հեռուներում մի փոքրիկ Հայաստան է հիմնել, եւ այսօր նրա ժառանգները շարունակում են նրա գործը, գրում է 100LIVES.COM-ը։ «Փոքր տարիքից ես սարսափելի պատմություններ եմ լսել ու, որպես հետեւանք, մեծացել եմ չլուծված այս խնդրի հետ […]

Հայաստանում կրթությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. ԵՄ դեսպան

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպական միության նորանշանակ դեսպան, Հայաստանում եվրոպական պատվիրակության ղեկավար Պյոտր Անտոնի Սվիտալսկուն: Այս մասին հայտնում է ԿԳՆ լրատվական ծառայությունը: Ողջունելով հյուրին՝ ԿԳ նախարարը Հայաստանում դիվանագիտական առաքելության անցնելու կապակցությամբ շնորհավորել է դեսպանին և հույս հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի ԵՄ-ի հետ արդյունեվետ համագործակցության շարունակականությանը և զարգացմանը: […]

Մայրաքաղաքի մանկապարտեզներում ստուգվում է սննդի որակը

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ Շենգավիթ վարչական շրջանի Նոր Խարբերդ թաղամասում շարունակվում են կենսապահովման հաղորդուղիների անցկացման և անհրաժեշտ մյուս աշխատանքները: Ավարտվել են նախատեսված ասֆալտապատման և   տարածքի արտաքին լուսավորության նոր ցանցի կառուցման աշխատանքները: Խմելու ջրի և ոռոգման խնդիրը լուծելու նպատակով կառուցվում են ջրագծեր, տեղադրվում նոր պոմպեր։ Էլեկտրամատակարարումն […]

Գալուստ Սահակյանը հանդիպել է Նաբիհ Բըրրիի հետ

Միջխորհրդարանական միության 133-րդ վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով Ժնև (Շվեյցարիա) մեկնած ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 18-ին հանդիպում է ունեցել Լիբանանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բըրրիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների հարաբերությունների զարգացմանն առնչվող, միջազգային հարթակներում և տարբեր ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում է խորհրդարանի լրատվական ծառայությունը: Գալուստ […]

Ջավախեթիում բացվել է վրաց-թուրքական անցակետ

Երեկ Ջավախեքիում բացվել է նոր վրաց-թուրքական անցակետ, գրում է jnews.ge-ն։ Բացմանը ներկա են եղել պաշտոնական ներկայացուցիչներ Վրաստանի եւ Թուրքիայից։ Նշվել է, որ անցակետի բացումը կնպաստի տարածքի սոցիալ-տնտեսական զարգացմանը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի