Ինչ է ասում Աստվածաշունչը հարստության մասին-մաս 3 /վիդեո/
«Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը դեմ է եղել և՛1995 թվականի Սահմանադրությանը, և՛ 2005 թվականի Սահմանադրությանը: «Ես դեմ էի՝ դու էիր կողմ»,-բանավիճող կողմին՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանին խոսքն ուղղեց Սադոյանը,-այսօրվա գործող Սահմանադրությունը այնքան վատն է, որ նույնիսկ մի փոքր փոփոխությունը … նույնիսկ ես գտնում եմ, որ «Ոչ» ասելու հիմք չկա»,-նշեց Սադոյանը՝ նկատելով, […]
Հաշվի առնելով լրատվամիջոցների հարցումները և միաժամանակ զերծ մնալով նախաքննական գաղտնիք հրապարակելուց՝ տեղեկացնում ենք, որ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչը կայացրել է քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին անհիմն որոշում: Այս մասին հայտնում է դատախազության լրատվական ծառայությունը: Հիշյալ որոշումը՝ նախաքննության նկատմամբ […]
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վրա վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված` հոկտեմբերի 29-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Էրեբունի վարչական շրջանի` Վերին ջրաշեն և Մուշավան համայնքների, Նուբարաշեն վարչական շրջանի, Շենգավիթ վարչական շրջանի` Նոր Խարբերդ այգեգործական թաղամասի, Արարատի մարզի՝ Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ համայնքների և անմիջապես ջրատարից սնվող […]
Չինաստանում բացվել է աշխարհի ամենաերկար ապակե կամուրջը։ Այն զբոսաշրջիկները, որոնք կհաղթահարեն վախը, կարող են անցնել ապակե կամրջով, որը ձգվում է անդունդի վրայով։ Կամրջի երկարությունը 300 մետր է, բարձրությունը՝ 180 մետր։ Կամուրջն անվանում են «քաջերի կամուրջ»։
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը հոկտեմբերի 28-ին Երևանում ընդունել է Լիտվայի Հանրապետության ֆինանսների նախարարությանն առընթեր պետական հարկային տեսչության պետ Դաինորաս Բրադաուսկասի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Ֆինանսների նախարարը, ողջունելով հյուրերին, երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացման հարցում կարևորել է հուսալի իրավապայմանագրային դաշտի առկայությունը. «Հուսով եմ, […]
Անկեղծ ասած արդեն հոգնել եմ այս թեմային անդրադառնալուն, բայց շատ նամակներ եմ ստանում ու Ֆեյսբուքում բազմաթիվ գրառումներ եմ տեսնում նվիրված Ֆեյսբուքի «գոսծիներին» տեսնելուն: Ուրեմն ժողովուրդ ջան, էս աշխարհում եթե կա էդպիսի մի մարդ, ով կկարողանա Ֆեյսբուքի «գոսծիներին» ցույց տվող ծրագիր կամ հավելված սարքել, ուրեմն էդ մարդը նվազագույնը աշխատում է Ֆեյսբուքում, իսկ առավելագույնը Մարկ Ցուկերբերգն է: […]
Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու որմնանկարները բացառիկ են թե´ իրենց տեսքով, թե´ բովանդակային իմաստով և թե´ ծավալով (շուրջ՝ 900 ք/մ): Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսեյ Լիդովի «Ախթալայի վանքի որմնանկարները» («РОСПИСИ МОНАСТЫРЯ АХТАЛА. История, иконография, мастера») հիմնարար աշխատությունն Ախթալայի եկեղեցու մասին է։ Գիրքը երեք մասից է բաղկացած և իր մեջ ներառում է վանքի որմնանկարների մասին ամփոփ տեղեկատվություն: […]
Յուրաքանչյուր տարի աշնանային ծառատունկի նախօրեին մայրաքաղաքի վարչական շրջաններում գույքագրվում են չոր և տապալման վտանգ ներկայացնող ծառերը: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: Գույքագրման արդյունքները ներկայացվում են Երևանի քաղաքապետարան, որն էլ տալիս է համապատասխան եզրակացություն: Ըստ այդմ, Արաբկիր վարչական շրջանի Ազատության պողոտայում օրեր առաջ հատվել էին չորացած թվով 6 բարդիներ, որոնք, բացի չորացած լինելուց, ցանկացած […]
Ռուսաստանի մտահոգ հայ հասարակայնությունը Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին բաց նամակ է հղել, որտեղ մասնավորապես ասվում է. «2015 թվականի Հոկտեմբերի 24-ին Մոսկվայի և ազգերի մշակույթի թանգարանում, որը գտնվում է Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի տարածքում, Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի օրհնությամբ ռուս կայսր Նիկոլայ Բ-ի կիսանդրու բացման առթիվ […]
























