10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Այո»-ն հաղթելու է. «Ոչ»-ի ներկայացուցիչը չի կասկածում /վիդեո/

«Վերջիվերջո սա այն Սահմանադրությունն էր , որի համար երգեր գրվեցին , պարեր բեմադրվեցին: Միասնությունը դուք զուգորդում եք այս Սահմանադրության հետ: Չգիտես ինչո՞ւ որոշեցիք այդ երգ ու պարը թողնել»,-այսօր հրավիրված քննարկման ժամանակ դիմելով ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանին ասաց ԱԱԾ նախկին պաշտոնյա Գուրգեն Եղիազարյանը:

«Զարգացող դարում ենք, ի՞նչ եք  ուզում առաջ չգնանք, նոր պրոցեսներ են, նոր իրավիճակ է»,-հակադարձեց ՀՀԿ ներկայացուցիչը:

Գուրգեն Եղիազարյանը այս պարագայում առաջարկում է քվեարկած քաղաքացիների ցուցակը հրապարակել, որ ընտրակեղծիքի հավանականությունը փոքրանա:

«Ես տեսնելով քարոզարշավի ընթացքը՝ համոզվեցի, որ «այո»-ն հաղթելու է: «Այո»-ն հաղթելու է՝ ոչ թե նրա համար, որ մարդիկ տոգորված են ՀՀԿ-ին երկար կյանք տալու ցանկությամբ, բոլորովին, մարդիկ թշնամանքով են լցված: Ուղղակի կա անտարբերների հսկայական բանակ»,-ընդգծեց Գուրգեն Եղիազարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ