05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Անվճար, անանուն և արագ. վաղը Երևանում կմեկնարկի ՄԻԱՎ-ի համար հետազոտության եվրոպական շաբաթը

Այս տարվա նոյեմբերի 24-28-ը Երևանում կանցկացվի ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության եվրոպական շաբաթ, որին կարող է մասնակցել յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի:

Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ նախաձեռնության մասին ներկայացրեցրին, «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի նախագահ ՀովհաննեսՄադոյանը, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մեթոդիստ ԱրևիկՊետրոսյանը և ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի հոգեբանասոցիալական խորհրդատվության բաժնի վարիչ Մարինե Ասրյանը:

«Միջոցառմանը ՄԻԱՎ-ի վերաբերյալ արագ, անանուն և անվճար հետազոտություն է անցկացվելու Երևան քաղաքում: Հյուսիսային պողոտայի վրա լինելու է շարժական ախտորոշիչ լաբորատորիա, լինելու են խորհրդատուներ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնից և մարդիկ հնարավորություն են ունենալու բարձր որակի խորհրդատվություն ստանալու ՄԻԱՎ-ի վերաբերյալ, իսկ ցանկության դեպքում նաև հետազոտություն անցնելու, որի պատասխանը կստանան 15-20 րոպեի ընթացքում: Հետազոտության արդյունքների մասին գաղտնապահության հարցերը շատ խիստ պահպանված են լինելու: Մենք ուզում ենք ցույց տալ, որ ՄԻԱՎ-ի նկատմամբ հետազոտվելը այդքան էլ վախենալու և դժվար բան չէ»,-ասաց Հովահաննես Մադոյանը:

Նախաձեռնությունն արդեն երրորդ տարին է, ինչ անցկացվում է Հայաստանում:  Այն իրականացվելու է  նույեմբերի  24-28-ը, ժամը 15:00-ից 20:00-ը  Հյուսիսային պողոտայում:

«Աշխարհում 2/3-ը չգիտի իր կարգավիճակի մասին, իսկ չիմանալով կարգավիճակի մասին չի կարողանում ժամանակին հասանելիություն  ունենալ բուժման և խնամքի ծառայությունների համար: Դրա համար կարևոր է որքան հնարվոր է շուտ ախտորոշվել ՄԻԱՎ-ի համար: Քանի որ սա վարքագծային հիվանդություն է, մարդը պետք է ճիշտ գնահատի իր վարքագիծը և կարողանա դրան համապատասխան անցնել ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր ոք, ով ունեցել է պատահական սեռական  հարաբերություն, ով կատարել է դաջվածքներ, դակումներ կասկածելի մաքրության գործիքներով, ունեցել է սեռական անպաշտպան հարաբերություն զուգընկերոջ հետ, որի կարգավիճակը ՄԻԱՎ-ի վերաբերյալ նրան հայտնի չէ,  պետք է հետազոտվի»,-նշում է Արևիկ Պետրոսյանը:

Նա նշում է, որ միգրացիան մեծ գործոն է և մեծ դեր ունի Հայաստանում ՄԻԱՎ ունեցողների վիճակագրության վրա:

«Մոտավորապես 70 տոկոս դեպքերում միգրացիոն գործոն ունենք, քանի որ մեր աշխատանքային միգրանտները գնալով Ռուսաստան և Ուկրաինա,  որտեղ ՄԻԱՎ-ի տարածվածությունը բավականին բարձր է, վերադառնում են այստեղ և շարունակում իրենց սեռական հարաբերությունները զուգընկերների հետ և անգիտակցաբար վարակում զուգընկերներին: Կարևոր է, որպեսզի մարդիկ գան, հետազոտվեն, իմանան իրենց կարգավիճակը, որքան հնարավոր է շուտ ստանան հակառետրովիրուսային բուժում, որը  մեր քաղաքացիների համար անվճար է»,-ընդգծում է Պետրոսյանը:

Հայաստանում առաջին դեպքերը ՄԻԱՎ վարակի արձանագրվել են 1988-ին և 1988-ից մինչև 2015-ի հոկտեմբերի 31-ը Հայաստանում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 2194 դեպք:

Ըստ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի վիճակագրական տվյալների՝ 334-ը արձանագրվել է  2014-ին, որը առավելագույնն է բոլոր նախորդ տարիների համեմատ:

«ՄԻԱՎ վարակ ունեցողների մեջ գերակշռում են տղամարդիկ. 1513 տղամարդ և 681 կին: 41 դեպք գրանցվել է երեխաների շրջանում: ՀՀ-ում վարակի հիմնական փոխանցման ուղին հետերոսեքսուալ ուղին է, որը կազմում է 64,4  տոկոս, երկրորդ տեղում թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով տարածումն է, որը կազմում է 26,2 տոկոս»,-նշում է Մարինե Ասրյանը:

ՄԻԱՎ վարակով հիվանդներից 1140-ի մոտ ախտորոշվել է ՁԻԱՀ, որից 172-ը 2014-ի ընթացքում:  Ըստ պաշտոնական տվյալների՝ դեպքերի առավելագույն թիվը գրանցվելէ  Երևան քաղաքում (721 դեպք), այնուհետև Շիրակի մարզում:

Ասուլիսի մասնակիցները նշում են, որ հնգօրյա նախաձեռնության շրջանակում անցկացվող հետազոտությանը ակնկալում են մոտ 500 քաղաքացու մասնակցություն:

«Անցած տարի էլ մոտ 500 հոգի հետազոտվել է նախաձեռնության շրջանակում, իսկ նախանցած տարի շուրջ 300 հոգի: Ընդհանրապես դրական է ընդունվում քաղաքացիների կողմից այս նախաձեռնությունը: Իսկ անցած տարի այս հետազոտության շրջանակում երկու հոգու մոտ ՄԻԱՎ-ի դրական պատասխան եղավ, որից հետո նրանք սկսեցին բուժում ստանալ»,-հավելեց Մադոյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ