22 Հունիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մայր Թերեզան կդասվի սրբերի շարքը

Կաթոլիկ միանձնուհի մայր Թերեզան (Ագնես Գոնջա Բոյաջիու) կդասվի սրբերի շարքը, հայտնում է Daily Mail-ը։ Ինչպես նշվում է, ամենայն հավանականությամբ՝ մայր Թերեզայի սրբադասումը տեղի կունենա 2016-ի սեպտեմբերի 4-ին` նրա մահվան տարելիցին: Մայր Թերեզան մահացել է 1997-ին, իսկ 2003-ին Հռոմի պապ Հովհաննես Պողոս 2-րդի կողմից դասվել է երանելիների շարքը։

«Ա՛յ, քնած մանուշակ…». Սասուն պապը դարդոտել է /վիդեո/

«Էդ Սահմանադրության մեջ ժողովրդի մասին մի բան կա՞…»,-Henaran.am-ի թղթակցին ասաց բոլորին հայտնի 77 ամյա ազատամարտիկ Սասուն պապը: Սասուն պապը, որը բոլոր ժամանակների ազատամարտիկների ու հայրենանվեր մարդկանց նկարները կրծքին է պահում, ու այդ պատճառով ասում են՝ քայլող Հայաստան` տխուր է… Սասուն պապը անքուն է, հուսալքվածներին  է սատարում, երբ հաց չունի, երբ մրսում է, բայց հոգով ամուր […]

Տարոն Մարգարյանը Շենգավիթում էր

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային հերթական շրջայցի շրջանակում ծանոթացել է Շենգավիթ վարչական շրջանում Երևանի քաղաքապետարանի 2015թ. ծրագրերով իրականացված աշխատանքներին: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հաղորդագրության համաձայն` վարչական շրջանի ղեկավարի և բնակիչների հետ միասին քաղաքապետը նախ մասնակցել է Շենգավիթի թիվ 5 մշակույթի կենտրոնի հանդիսավոր բացման արարողությանը: Տնօրեն Գառնիկ Շիրինյանի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն […]

Բարև Քեզ Ու Ձեզ…Այսօր Ողջույնի համաշխարհային օրն է

Ամբողջ աշխարհն այսօր՝ նոյեմբերի 21-ին նշվում է Ողջույնի համաշխարհային օրը: Տոնի գլխավոր նպատակն է լայն հասարակության ուշադրությունը բևեռել անձնական շփման կարևորությանը՝ խաղաղության պահպանման նպատակով, տեղեկացնում է Calend-ը: Տոնը ստեղծել են ամերիկացի երկու եղբայրներ Մայքլ և Բրայան Մաքոմաքները 1973-ին՝ սառը պատերազմի «ամենաթեժ պահին», ի պատասխան Եգիպտոսի և Իսրայելի միջև հակամարտության: Օրն անհրաժեշտ էր որպես բողոքի նշան՝ […]

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մալիի Նախագահ Իբրահիմ Բուբակար Քեիտային

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Մալիի Հանրապետության Նախագահ Իբրահիմ Բուբակար Քեիտային՝ Բամակոյի «Ռեդիսոն» հյուրանոցում տեղի ունեցած ահաբեկչությունների կապակցությամբ «Ձերդ Գերազանցություն, Խոր ցավով տեղեկացա Բամակոյի «Ռեդիսոն» հյուրանոցում իրականացված ահասարսուռ ահաբեկչական ակտի մասին, որի արդյունքում զոհվեցին բազմաթիվ մարդիկ: Խստորեն դատապարտում ենք այս զազրելի ահաբեկչությունը և մեր զորակցությունը հայտնում Մալիի կառավարությանը և ժողովրդին: Անկեղծ ցավակցություն […]

7000 կրակոց` մեկ շաբաթում

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, նոյեմբերի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 միլիմետրանոց ականանետից ու ՀԱՆ-17 տիպի նռնականետից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 7000 կրակոց: Այդ մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ-ի պաշոտանական […]

Խստորեն դատապարտում ենք․ Էդվարդ Նալբանդյան

«Էդվարդ Նալբանդյան․ Խստորեն դատապարտում ենք Մալիում տեղի ունեցած ահաբեկչությունը։ Ցավակցում ենք զոհերի հարազատներին։ Հայաստանը միասնական է միջազգային հանրության հետ՝ ահաբեկչության դեմ պայքարում»։ ՀՀ արտաքին գործերի նախարարության Ֆեյսբուքյան էջից

Մայրաքաղաքում բացվել է Եղիշե Թադևոսյանի կիսանդրին

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տարածել է հետևյալ հաղորդագրությունը. «Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, հայ գեղանկարիչ Եղիշե Թադևոսյանի կիսանդրու բացման արարողությանը: Կիսանդրու հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանին և կիսանդրու հեղինակ, քանդակագործ Հայկ Թոքմաջյանին: Եղիշե Թադևոսյանի կիսանդրին տեղադրվել է Շենգավիթ վարչական շրջանում […]

Հարթակին լինելու հնարավորությունը

«Զուրաբյանի ելույթների առնչությամբ մեկնաբանություն չունեմ»,-Henaran.am-ի  թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀՇ կուսակցության առաջնորդ Արարատ Զուրաբյանը՝ յուրաքանչյուրը ինքն է քննադատվում կամ ընդունվում իր արտահայտած մտքերի համար. «Մեկնաբանությունը առհասարակ անշնորհակալ գործ է: Հայ ազգային կոնգրեսի առնչությամբ մի բան կասեմ` ՀԱԿ քաղաքական միավորումը միանշանակ լուրջ քաղաքական միավոր էր, ՀԱԿ կուսակցությունը կորցրել է իր այդ հարթակին լինելու հնարավորությունը: Ինձ համար արմատական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված