18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԻՊ-ի շարքերում հա՞յ կա. Ժամանակ

«Կահիրեում ձերբակալվել են «Իսլամական պետու­թյուն» ահաբեկչական խմբավորման մի շարք զինյալներ։ Հայտնի է, որ ծայրահեղա­կանների կողմնակիցները մի շարք ահաբեկչություններ էին ծրագրել Եգիպտոսի հանգստավայրերում։ Ռուսական ՋԼՄ-ների փոխանցմամբ՝ իսլամիստները Եգիպ­տոս են ժամանել Լիբիայից։ Նրանց թվում են եղել Հայաստանի, Սիրիայի, Իրանի, Սերբիայի ու Բելառուսի քա­ղաքացիներ։ Նրանց մոտ հայտնաբերել են զենք, Եգիպտոսի ոստիկանական և բանակային համազգեստ, ինչպես նաեւ ԻՊ-ի խորհր­դանիշով […]

Բացահայտվում» են կենսագրության «վարկաբեկիչ» դրվագները. Հրապարակ

«Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ռրիխանյանի և ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանի հան­դիպումը կայացել է ոչ թե օրերս, այլ ամիսներ առաջ՝ ամռանը։ Ուրիխանյանի թիմակիցներից մեկն ասաց, որ քանի որ հիմա «վերևներից» իրենց դեմ գործընթաց է սկսվել, և «բացահայտվում» են Տիգրանի կենսագրության «վարկաբեկիչ» դրվագները, «բացահայտվել» է նաև ամիսներ առաջ կայացած այդ հանդիպումը։ «Քննարկվել է ընդդիմադիր դաշտում փոխգործակցության հարցը, […]

«Մետաքսի» կրակոցների հետևում հայտնի անձինք են. Իրավունք

«Ինչպես հայտնի է հոկտեմբերի 25-ին Էրեբունի վարչական շրջանում՝ «Մետաքսի» մոտ, հնչած կրակոցների հետևանքով 4 անձ հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Եվ չնայած դեպքը մեծ հանրային հնչեղություն է ստացել, կրակոցների հեղինակների ինքնությունը գանե պաշտոնապես դեռ մնում է անհայտ: Սակայն ոչ պաշտոնական շրջանակներում շրջանառվում է այն վարկածը, որ կրակողների ինքնությունը պարզվել է դեպքից հաշված ժամեր անց, չնայած, […]

Աշխատակազմի ղեկավարի վիճակը ծայրահեղ ծանր է. Հայկական Ժամանակ

«Երևանի Վարդանանց փողոցում հոկտեմբերի 25-ին վրաերթի ենթարկված՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Մհեր Մկրտումյանի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ։ Երեկ, պատասխանելով ՀԺ-ի թղթակցի հարցին, ասել է մերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը՝ հավելելով. «Մկրտումյանը ստացել է գանգուղեղային ծանր վնասվածք, միացված է արհեստական շնչառական ապարատին»։ Բժիշկն ասել […]

Անցակետի շինարարարությունը վճռական փուլում է

Հայաստանի հյուսիսի մաքսային դարպասների արդիականացման ծրագրի մեկնարկը տրվել է Գուգարքի տարածաշրջանային մաքսատան կազմում գործող Բագրատաշենի մաքսակետից՝ 2013-ին: Այս մասին հայտնում են ֆիննախի լրատվական ծառայությունից: Ծրագիրն այժմ մոտենում է ավարտին, և, հաշվի առնելով շինարարական աշխատանքների պատասխանատու փուլը,  «ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի ղեկավար խորհրդի նախագահ, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը […]

Համագործակցություն՝ արդարադատության ոլորտում

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հոկտեմբերի 27-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնվրթին: Հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է նախարարության համար առաջնահերթ ծրագրերն ու լուծում պահանջող խնդիրներն, ինչպես նաև քննարկել այդ համատեքստում Մեծ Բրիտանիայի հետ համագործակցությունը խորացնելուն […]

Կազատե՞ն

Հոկտեմբերի 25-ին Վոլոդյա Ավետիսյանի  վաղաժամ ազատման համար տրված դիմումի քննարկման համար նիստ կհրավիրվի: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանին» հանձնախմբի համակարգող Գագիկ Սարուխանյանը: «Նիստը փակ է լինում ու մենք անգամ չգիտենք, թե հանձնաժողովի կազմում ովքեր են ընդգրկված: Դա մեզ համար մութ է: Դուրս է գալիս՝ ով ուզի գումար կտա ու այս ճանապարհով մարդ կազատի […]

Վերելակները «պատրաստվում են» ձմռանը

Ձմռան ամիսներին խնդիրներից զերծ մանլու նպատակով  մայրաքաղաքի վարչական շրջանների բազմաբնակարան շենքերում շարունակվում են տարաբնույթ աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են քաղաքապետարանի լրատվական ծառայությունից: Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանի առանձին շենքերում միաժամանակ ընթանում են տանիքների ջրամեկուսացման և վերելակների հորանների մաքրման աշխատանքներ: Վերելակների անխափան աշխատանքն ապահովելու համար տարիների ընթացքում կուտակված կենցաղային անպիտան իրերը մեկտեղվում և պարկերով հանվում են հորաններից: […]

ԱՆ նախարարը Մոսկվայում կքննարկի դեղերի շրջանառության հարցը

Դեղամիջոցների շրջանառության թեման լայնորեն կքննարկվի հոկտեմբերի 28-ին Մոսկվայում կայանալիք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի նախարարական նիստում, որին կմասնակցի նաև ՀՀ առողջպահության նախարար Արմեն Մուրադյանը:  Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության լրատվական առայությունը: Միջոցառման շրջանակում անդրադարձ կկատարվի դեղերի գրանցման ընթացքում դրանց համափոխարինելիությունը որոշող գործընթացի ներդրման, ինչպես նաև 2014թ. դեկտեմբերին ստորագրված «Բժշկական սարքավորումների շրջանառության միասնական կանոնների և սկզբունքների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի