Բակո Սահակյանին սխա՞լ են մեկնաբանել

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, խոսելով աղմուկ հանած ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մոսկովյան ասուլիսից, տեսակետ հայտնեց, թե սկսել են մարդկանց խոսքերը չարչրկել, բաներ որոնել: ԱԺ նախագահը պնդեց` լրագրողները սխալ են մեկնաբանել Բակո Սահակյանի այն խոսքերը, թե արցախյան կողմը պատրաստ է Ստեփանակերտի օդանավակայանը տրամադրել ՌԴ-ին ռազմական գործողություններ իրականացնելու համար. «Նախ` նման օդանավակայանում ռազմական օդանավերի հարմարություններ չկան: Պարզապաես ռուսական […]