13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Մասիսցի բարերարը որոշել է քաղաքի տոնը հեքիաթային դարձնել. . Հրապարակ

Մինչ հայաստանցիների համար Ամանորը գլխացավանք է դարձել, բարերար Գագիկ Ադիբեկյանը որոշել է հարազատ Մասիս քաղաքում չտեսնված–չլսված տոն ապահովել։ Երեկվանից փակել են քաղաքի կենտրոնական հրապարակն ու Ամանորի հեքիաթի փոքրիկ քաղաքի կոնստրուկցիաներն են դնում։ Ադիբեկյանը, ըստ տեղեկությունների, 60 հազար դոլար է վճարել՝ այդ հեքիաթային աշխարհը Գերմանիայից բերելու։

Հայաստան տեղափոխման ծախսերի հետ միասին այդ ամենը մոտ 100 հազար դոլար կարժենա։ Երեկ երեկոյան արդեն հրապարակում ոսկեգույն, փայլփլուն տոնածառն էին դրել։ Նախատեսվում է տեղադրել լուսավոր տնակներ, քաղաքային այլ ատրիբուտներ, ընդհուպ եկեղեցի, Սիս ու Մասիս։ Նաև 5՝օրյա տոնական ծրագիր է լինելու։ Ադիբեկյանն Արթուր Աբրահամի ազգականն է, որի հետ Մասիսի Սուրբ Գևորգ եկեղեցին է կառուցել, նաև Դիլիջանի եկեղեցին, ըստ լուրերի, նա Ռուբեն Վարդանյանի հիմնադրած միջազգային դպրոցի փայատեր է:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ