18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Թուրքիան բացառում է Ռուսաստանին փոխհատուցումը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) խոսնակ Թանժու Բիլգիչը պատասխանել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսեյ Մեշկովի այն հայտարարություններին, որոնցում վերջինս խոսել էր թուրքական կողմի փոխհատուցում վճարելու և նմանատիպ դեպքի չկրկնվելու վերաբերյալ երաշխիքներ տրամադրելու անհրաժեշտության մասին, գրում է Ermenihaber.am-ը:

Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի` Բիլգիչը, ի պատասխան Մեշկովի հայտարարություններին, ասել է, որ նման միջադեպ չի լինի, եթե Թուրքիայի օդային սահմանի խախտումներ չլինեն:

«Ռուսաստանը թող երաշխիքներ տրամադրի, որ այլևս չի խախտի Թուրքիայի օդային սահմանը»,- ըստ թուրքական «Hurriyet»-ի` ասել է Թուրքիայի ԱԳՆ-ի խոսնակը:

Բիլգիչը բացառել է նաև Թուրքիայի կողմից Ռուսաստանին փոխհատուցում տրամադրելը:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ