Ռուբլին շարունակում է արժեզրկվել
ՀՀ ԿԲ հրապարակած տվյալների համաձայն` արտարժույթների փոխարժեքները կազմում են` Փոխարժեք ՀՀ Դրամ ԱՄՆ Դոլար 477,50 Եվրո 518 ՌԴ Ռուբլի 6,68
ՀՀ ԿԲ հրապարակած տվյալների համաձայն` արտարժույթների փոխարժեքները կազմում են` Փոխարժեք ՀՀ Դրամ ԱՄՆ Դոլար 477,50 Եվրո 518 ՌԴ Ռուբլի 6,68
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 21-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Դավթաշեն գյուղի, Մելքումովի փողոցի, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի, «Մալայան» ակնաբուժական կենտրոնի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
ՀՀ տարածքում՝ Դեկտեմբերի 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 22-23-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով: Երևանում՝ Դեկտեմբերի 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քրիստոնեական կրոնի ամենակարևոր և առանցքային գաղափարն է սերը, առանց որի անհնար է հասկանալ կյանքն ու աստվածային ճշմարտությունները: «Բայց արդ մնում են հավատք, հույս, սեր. սրանք երեքը և սրանցից մեծագույնը սերն է» (Ա Կորնթ. ԺԳ 13): Քրիստոնեական սերն այն մաքուր, անշահախնդիր զգացմունքն է, որը ստիպում է մարդուն իր ունեցած լավագույնը տալու ուրիշին, հոգալու, խնամելու, ցավելու դիմացինի համար՝ […]
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 20-ի ժամը 22.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով և ավազով մշակման աշխատանքներ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է […]
ՌԴ Վոլգոգրադում պայթյուն է տեղի ունեցել բնակելի շենքերից մեկում։ Ամենայն հավանականությամբ՝ պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի հետեւանքով։ Պայթյունի հետեւանքով այրվել են բարձրահարկ շենքի 9 հարկերը, շենքը մասնակիորեն փլվել է։ Lifenews-ի տվյալներով՝ պայթյունի հետեւանքով 10 վիրավոր կա, նախնական տվյալներով՝ մեկ զոհ։ Վիրավորները պատմել են, որ ստիպված են եղել պատուհաններից ցած նետվել՝ ողջ մնալու համար։ Ոստիկանությունը […]
Դեկտեմբերի 20-ին, ժամը 19.09-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Դուրյան թաղամասում՝ ՊՆ շենքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են «Լադա» և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները, կա տուժած և մեկ զոհ, ով արգելափակված է ավտոմեքենայում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ջոկատը և ՃԿԱԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում […]
Դեկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը հակառակորդը շարունակել է սադրանքներն ու ինտենսիվ կրակոցները ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով՝ չնայած նախագահների՝ Բեռնի հանդիպման ժամանակ Մինսկի խմբի համանախագահների՝ շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին բռնության ռիսկերի նվազեցմանն ուղված քայլերին Ադրբեջանի բանակի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի հայտնած աջակցությանը: Նշված ժամանակահատվածում կիրառվել են բազմատեսակ հրաձգային զենքեր, ականանետեր, կան տանկերի կիրառման բազմակի […]
Henaran.am-ը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանից հետաքրքվեց, թե ինչ երաշխիքներ կարող են տալ իշխանությունները, որ նոր Սահմանադրությունը կգործի, այլ ոչ թե կկրկնի գործող Սահմանադրության ճակատագիրը: Որպես օրինակ նշեցինք գործող Սահմանադրությամբ պատգամավորների կողմից գործարարությամբ զբաղվելու արգելքը, որը, իրականում չի գործում: Ի պատասխան պատգամավորը` հետաքրքիր բացահայտում արեց: Պարզվում է, որ պատգամավորն առաջարկել է հենց այդ դրույթը հանել […]
Դեկտեմբերի 21-ին Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար, ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նախագահ Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում կմասնակցի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։
























