07 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արտգործնախարարն ընդունեց Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի դեկանին և «Տավիթյան» հիմնադրամի ներկայացուցիչներին

Նոյեմբերի 20-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի դեկան, դոկտոր Ջեյմս Ստավրիդիսին և «Տավիթյան» հիմնադրամի ղեկավար Ասո Տավիթյանին։ Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց «Տավիթյան» հիմնադրամի գործունեությունը, որի շնորհիվ տասնյակ հայ դիվանագետներ հնարավորություն են ունեցել ուսանելու Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում, շնորհակալություն հայտնեց արտգործնախարարությանը ցուցաբերած աջակցության համար։ […]

Լացելու չափ ծիծաղելի են /վիդեո/

Նոյեմբերի 20-ին Ազատության հրապարակում մեկնարկած  «ՈՉ»-ի հանրահավաքի մեկնարկին ելույթ ունենալով՝ Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը հայտարարեց. «Մեր երկիրը կրկին փորձության առջեւ է, 15 օր հետո մեր ժողովուրդը շատ լուրջ պատմական որոշում պետք է կայացնի: Խնդիրը շատ պարզ է, Սերժ Սարգսյանը հնարք է կիրառել, թե իբր գնում է բարեփոխումների: Լացելու չափ ծիծաղելի են, բռնապետ՝ մարտի մեկն ուսին, […]

Մեխանիկական ոռոգումը պետք է փոխարկել ինքնահոսի

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Համաշխարհայինբանկի պատվիրակությանը, որի կազմում էին ջրային պաշարների գծով ավագ մասնագետ,աշխատախմբի ղեկավար Վինսթոն Յուն, գյուղատնտեսական ոլորտի ավագ մասնագետ ԱրուսյակԱլավերդյանը, սոցիալական զարգացման ավագ մասնագետ Սոֆյա Գեորգիևան, բնապահպանությանհարցերով ավագ մասնագետ Դարեջան Կապանաձեն և այլ պատասխանատու անձինք: Հանդիպմաննպատակն էր քննարկել Հայաստանի ոռոգման համակարգի բարելավման ծրագրի ընթացքը: Այս մասին հայտնում է ՀՀ գյուղատնտեսության […]

Նոր սահմանադրության մեջ պետության դերն է նսեմացված. բնապահպան

«Շրջակա միջավայրի պահպանության մասով առաջարկվող սահամանդրության մեջ պետության դերն է նսեմացված»,- Henaran.am-ին ասաց բնապահպան, ՀՀ բնապահպահության նախկին նախարար Կարինե Դանիելյանը` առաջ քաշելով հիմնական մտահոգիչ դրույթները. «Եթե նոր սահամանդրությամբ պետությունը ընդամենը խթանում է շրջակա միջավարի պահպանությանը, ապա գործող սահմանադրությունը ապահովում է այն: Մարդիկ պարտավոր են պահպանել շրջակա միջավյարը, իսկ պետությունը պետք է միայն խթանի շրջակա միջավայրի […]

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն /ֆոտո/

Հայկական երկու հանրապետությունների համագործակցության շրջանակում աշխատանքային այցով ԼՂՀ-ում գտնվող ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի, հայկական երկու հանրապետությունների պաշտպանության նախարարների և բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջայց է կատարել ՊԲ մի շարք զորամասերում: Շրջայցը մեկնարկել է ՊԲ զինծառայողների ներգրավմամբ «Մեխակավան» զորավարժարանում մարտական հրաձգությամբ անցկացված գնդային մարտավարական զորավարժության դիտմամբ: […]

Կյանքի աննման ծաղիկները․ այսօր երեխաների համաշխարհային օրն է

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, երեխաների համաշխարհային օրն է, այն նշում են աշխարհի բազմաթիվ երկրներում։ 1954-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բոլոր երկրներին խորհուրդ տվեց նշել Երեխայի համաշխարհային օրը՝ որպես համաշխարհային եղբայրության և երեխաների փոխըմբռնման օր՝ նվիրված ամբողջ աշխարհում երեխաների բարեկեցությանն ուղղված գործունեությանը: Այս մասին գրում է Calend.ru-ն։ 1959-ի նոյեմբերի 20-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց երեխաների իրավունքների հռչակագիրը, 1989-ին՝ […]

Ո՞վ է պատասխան տալու վերելակների վթարների համար /վիդեո/

Վերելակի վթարների դեպքում պատասխանատվություն կրելու է վերելակի փորձաքննություն անցկացնող ընկերությունը: Այդ մասին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովը հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՏԿԱԻ փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը` նշելով, որ բարեբախտաբար մինչև այժմ դժբախտ ելքով վթար չի գրանցվել: Մանրամասները` տեսանյութում:

Քննարկումները շարունակվում են

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի հարկային օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ քննարկում, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները: Մասնավորապես, անդրադարձ է եղել ՀՀ հարկային օրենսգրքի նախագծով առաջարկվող որոշ փոփոխությունների, դրանց վերաբերյալ քննարկումների և կատարված ուսումնասիրությունների արդյունքներին: Ծավալվել է մտքերի փոխանակություն, որի շրջանակում ներկայացվել են մի շարք առաջարկություններ արծարծված հարցերի կապակցությամբ: Այս մասին […]

Նոյեմբերի 23-ից կգործարկվեն նոր արագաչափեր

Երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների ու արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները շարունակվում են: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: 2015 թվականի նոյեմբերի 23-ից գործարկվելու են Երևան քաղաքի Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկում տեղադրված տեսախցիկները: Նոյեմբերի 23-ից Վանաձոր քաղաքի Գր. Նարեկացի փողոցում կգործարկվի 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 50 […]

Կեղծ ահազանգ է եղել

Նոյեմբերի 20-ին, ժամը 15.22-ին տեղեկատվություն էր ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի հիվանդանոցում ռումբ է տեղադրված: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Ժամը 15.53-ի դրությամբ իրականացվել է 95 հիվանդների տարհանում: Իրականացվում են որոնողական աշխատանքներ: Ժամը 17.05-ի դրությամբ աշխատանքները դադարեցվել են. հիվանդանոցում ռումբ չի հայտնաբերվել:    

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի