Ո՞ւմ հետ կտոնի Ամանորը Նաիրա Կարապետյանը /վիդեո/
Ո՞ւմ հետ է նորաստեղծ ընտանիքի երիտասարդ մայրիկը՝ Նաիրա Կարապետյանը, նշելու Ամանորը: Մանրամասները՝ տեսանյութում:
Ո՞ւմ հետ է նորաստեղծ ընտանիքի երիտասարդ մայրիկը՝ Նաիրա Կարապետյանը, նշելու Ամանորը: Մանրամասները՝ տեսանյութում:
Սիրիայի հյուսիս-արեւելքում Ղամիշլի քաղաքի ասորական թաղամասում հնչած պայթյունների հետևանքով 16 մարդ է զոհվել: Այս մասին տեղեկանում ենք Arevelk.am-ից: Նշվում է, որ հնչած երեք պայթյունի հետևաքով նաև տասնյակ մարդիկ են վիրավորվել են։ Զոհերի մեջ հինգ հայեր են եղել: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրագծի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 31-ին ժամը 11.00–22.00 դադարեցվում է Շենգավիթ վարչական շրջանի` Ս. Սարգսյան, Ֆրունզեի, Մխչյան, Վերին Շենգավիթ թաղ. 3-րդ փողոցների, Արշակունյաց պող. 40-ից-65 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար;
Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով մագնիսական, օպտիկական, թվային, լազերային և ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների […]
Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում դեկտեմբերի 30-ի երեկոյից մեկնարկած ձյան մաքրման աշխատանքներն ընթացել են լույս 31-ի ողջ գիշերվա ընթացքում, նաև շարունակվում են այս պահին: Բացի համապատասխան ծառայությունների մեքենամեխանիզմներից, աշխատանքներում ներգրավված են նաև վարչական շրջանների կոմունալ ծառայությունների ու համատիրությունների աշխատակիցները: Հարկ է նշել, որ գլխավոր և երկրորդական փողոցներում ձյան մաքրման աշխատանքները շարունակվել են ողջ գիշերվա ընթացքում՝ չդադարող […]
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգևատրվել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: Այս մասին հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Դեկտեմբերի 30-ին, ժամը 19.31-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 1-ին կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 1-ին կմ-ում բախվել են «Վոլկսվագեն Վենտո» մակնիշի (վարորդի տվյալները ճշտվում են) 35UV887 պ/հ և […]
«Տարին մի օր է լինում այդ օրը: Մենք հայերս երկարացնում ենք այն ու մի քանի օր ենք նշում, բայց ես խորհուրդ կտամ, որ չչարաշահեն առաջին հերթին խմիչքը: Չի կարելի ամեն ինչը մեկ օրում ուտել՝ տապակած ուտեստները, վրայից խոզի բուդն ու խմորեղենները»,- ամանորյա խորհուրդներ տվեց Հայաստանի գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանը: Մասնագետը նշում է, որ չի կարելի […]
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 31-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության գրեթե ամբողջ տարածքում տեղում է ձյուն: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը: Առատ ձյան պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը (Եղեգնաձորի կողմից): Ոսկեպար-Նոյեմբերյան ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում […]
Հանրապետությունում գրիպի և սուր շնչառական վարակների առումով համաճարակային իրավիճակն այսօր օրինաչափ է և նախորդ տարիների միևնույն ժամանակահատվածի հետ: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը: Այսպես, դեկտեմբերի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է 2351 դեպք, նախորդ տարվա՝ 2240 դեպքի դիմաց: Նմանատիպ իրավիճակ է դիտվում նաև ընթացիկ տարվա նախորդ շաբաթների ժամանակ: Ըստ լաբորատոր հետազոտությունների արդյունքների […]

































