07 Հունիսի, Saturday, 2025
KFC

ԶՈւ ղեկավարությունը գիտի ինչ անել. Նախարարը՝ սպառազինության մատակարման մասին

Հայաստանի զինված ուժերը շարունակում է ռազմական և ռազմատեխնիկական համագործակցություն իրականացնել այն երկրների հետ, որոնց հետ կա պլանավորված համագործակցություն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով հարցին, թե ռուսական 200 մլն դոլար վարկի շրջանակներում Հայաստանին սպառազինության մատակարարման գործընթացն ինչ փուլում է: Հիշեցնենք, որ կան մտահագություններ, որ այդ զենքը չի մատակարարվի:

Նախարարը տեղեկացրեց, որ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունն իրականացվում է պլանային պայմանավորվածության շրջանակում, հատկապես ՌԴ հետ:

«Ռուսաստանի հետ մենք ոչ միայն այսօր ռազմատեխնիկական համագործակցություն ենք ապահովում, դեռ ավելին, պայմանագրի շրջանակներում ապահովում ենք աշխատանքներ ռազմական տեխնիկայի, հեռահար ու ճշգրիտ միջոցների ձեռքբերման ուղղությամբ: ԶՈւ ղեկավարությունը գիտի այս ուղղությամբ ինչ անել և ժամանակին ամեն ինչ իրականացնում է»,- եզրափակեց նախարարը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ