“shat, txur em, sirts sex a uzum”. հայատառ գրիր /վիդեո/
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօր ժամանել է Թուրքիա՝ վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հրավերով։ Ինչպես նշում են թուրքական լրատվամիջոցները, սա Մերկելի երկրորդ անցն է Թուրքիա վերջին 2 ամսվա ընթացքում: Ակնկալվում է, որ Մերկելը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ քննարկելու է սիրիացի փախստականների հարցը, ինչպես նաեւ Թուրքիա-Եվրամիություն հարաբերությունները։
Թայվանում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, որի արդյունքում զոհերի թիվը հասել է 35-ի, եւս 110 մարդ անհայտ կորած է համարվում: 6,4 մագնիտուդով երկրաշարժը կղզում տեղի է ունեցել լույս փետրվարի 6-ի գիշերը: Երկրաշարժի արդյունքում բազմաթիվ շինություններ են ավիրվել, հայտնում է ТАСС գործակալությունը։ Ականատեսները պատմել են, որ ցնցումները տեւել են 44 վայրկյան։ Դեպքի վայրում այժմ աշխատում են փրկրարարական ուժեր։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Արթիկ-Ալագյազ, Վայք-Սարավան, Զանգեր-Գորհայք ավտոճանապարհներին փետրվարի 8-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բուք է, հանրապետության ամբողջ տարածքում տեղում է ձյուն: Վայք – Սարավան, Նոյեմբերյան – Կիրանց ճանապարհահատվածները և Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են ծանրաքաշ մեքենաների համար: Վարդենյաց լեռնանցքը փակ է: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Անվտանգ երթևեկությունն ապահովելու […]
Այսօր՝ կեսգիշերին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչխես հայտնում է shamshyan.com-ը ժամը 01:20-ի սահմաններում Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Նոյ թաղամասի 132/133 հասցեի բնակչուհի, 38-ամյա Լիա Հովհաննեսի Հունանյանը Կասյան փողոցում իր վարած Nissan մակնիշի 91 AՏ 009 համարանիշի ավտոմեքենայով բախվել է էստակադային և գլխիվայր շրջվել: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների […]
Աղերս Աստծուց Մեծ Պահքից առաջ. Հա՜յր Երկնավոր, փա՜ռք Քո Արարչագործությանը երկնքում և երկրի վրա: Փա՜ռք Քեզ, որ արարեցիր մեզ Քո պատկերով ու նմանությամբ և մեզնից առաջ արարեցիր այն ամեն բարիքը, որ մենք վայելում ենք: Գոհություն ենք հայտնում Քեզ, որ մեր մեղսալից կյանքը տեսնելով գթացիր և ուղարկեցիր Քո Միածին Ոդուն, մեր փրկության ծրագիրը Իր կամավոր տանջանքով իրականացնելու համար: Որդի՜ […]
Հանգստյան օրերին փոխարժեքի տատանումները հայաստանյան ֆինանսական շուկայում արձանագրել են հետեւյալ պատկերը: Փոխարժեքի բարձրացում է նկատվել ԱՄՆ դոլարի դեպքում՝ 0.20 դրամով, իսկ 1 ՌԴ ռուբլին բարձրացել է՝ 0.01 դրամով: Եվրոն հանգստյան օրերին նվազել է 0.40 դրամով: Հրապարակած տվյալների համաձայն` արտարժույթների փոխարժեքները այսօր կազմել է` Փոխարժեք ՀՀ Դրամ ԱՄՆ Դոլար 493 Եվրո 548 ՌԴ Ռուբլի 6.5
Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքը առատ ձյան պատճառով ողջ գիշեր հոսանքազրկված է եղել: Այդ պատճառով էլ այսօր չեն գործում Եղվարդի ուսումնական հաստատությունները: Առատ ձյունը պատճառ է դարձել խցանումների ու ճանապարհները չնայած մաքրվել են, բայց ձնաբքի հետևանքով տեղ-տեղ լուրջ կուտակումներ են նկատվում, տեղեկացնում է Henaran.am-ի թղթակիցը: Մանրամասները՝ տեսանյութում:
Փետրվարի 7-ի երեկոյան մայրաքաղաքում սկսված ձյան տեղումներին զուգահեռ վարչական շրջաններում սկսվել և շարունակվում են գլխավոր ու երկրորդական փողոցների ձնամաքրման աշխատանքները: Երեւանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ գործընթացն ավելի մեծ ծավալներով իրականացվել է մայրաքաղաքի հատկապես բարձրադիր վարչական շրջաններում: «Սանիթեք» ընկերությունն ու վարչական շրջանների կոմունալ ծառայությունները ձյան մաքրման աշխատանքներ են իրականացրել ամբողջ գիշերվա ընթացքում: Մայրաքաղաքի բոլոր ճանապարհներն անցանելի են, ձնամաքրման աշխատանքներն էլ […]
Ստամբուլում հանցագործները ներխուժել են տարեց հայ զույգի տուն, թալանել են տունը եւ ամուսիններին կապելով մահացու «խոզի կապանքով»՝ հեռացել են, գրում է թուրքական Hurriyet-ը։ Զույգի տանը մաքրությամբ զբաղվող աշխատակիցը, տեսնելով, որ դուռը բացող չկա, զանգահարել է ոստիկանություն։ Փրկարարները պատուհանից ներս են մտել եւ տեսել «խոզի կապանքով» կապված ամուսիններին։ Պարզվել է, որ կապված 85-ամյա ամուսինը խեղդվել է, իսկ 79-ամյա կինը […]
























