Քոչարյանը անդրադարձավ Համայն Ռուսիո պատրիարքի հայտարարությանը

Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն այսօր՝ հունվարի 14-ին կառավարության այս տարվա առաջին նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Համայն Ռուսիո պատրիարք՝ Կիրիլի հայտարարությանը, թե Օսմանյան Թուրքիայում քրիստոնյաներ չեն ոչնչացվել: Քոչարյանը այդ արտահայտությունը մեկ բառով որակեց՝ անհաջող: Հարցին, թե դա կարո՞ղ է ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա, Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Դրանից հետո եղավ իրենց մամուլի խոսնակի […]