23 Հունիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երբ է զինծառայողին հիվանդության արձակուրդ տրվում

Հիվանդության պատճառով զինծառայողին արձակուրդ տրվում է ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա: Հիվանդության պատճառով զինծառայողին տրվում է արձակուրդ 30-ից 60 օր տևողությամբ, բացառությամբ ստորև նախատեսված դեպքի: Պարտադիր զինծառայողի հիվանդության արձակուրդը կարող է երկարաձգվել մինչև 60, պայմանագրային զինծառայողինը՝ մինչև 30 օր, բացառությամբ ստորև նախատեսված դեպքի: Բուժման և հիվանդության պատճառով տրված արձակուրդում անընդմեջ գտնվելու ժամանակն ընդհանուր առմամբ չպետք է անցնի […]

Ինչպես է Քիմ Քարդաշյանը դստերը սահել սովորեցնում /ֆոտո/

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, ով ներկայումս ընտանիքի հետ Նյու-Յորքում է, դստերը տարել է մարզադաշտ։ Քիմն ու 2,5 տարեկան Նորթը անմիջապես ուշադրություն են գրավել՝ իրենց հագուստով մարզադաշտում։ Նորթը սկզբում վախեցել է միայնակ սահել, սակայն հետո կամաց կամաց սովորել է։

19-ամյա զինծառայող է մահացել

Փետրվարի 18-ին` ժամը 13:00-ի սահմաններում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռեւս չպարզված հանգամանքներում, հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Դավիթ Վահեի Տերտերյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին: ԼՂՀ ՊՆ […]

«Ռուսաստանը և ես»․ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը /վիդեո/

Հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Ազատություն ռադիոկայանի «Ռուսաստանը և ես» նախագծին: “Ազատություն” ռադիոկայանը անցած ամիսների ընթացքում փոքր հատվածներ արդեն հեռարձակել է իր եթերում: Այսօր արդեն հրապարակվել է ամբողջ նախագիծը, հայտնում է 2rd.am-ը։ կայքն ավելի վաղ նշել է, որ նախագծին իրենց մասնակցությունն են բերել Եվրոպայի և ԱՊՀ երկրների մի շարք նախկին ղեկավարներ, մասնավորապես. Մոլդովայի նախկին նախագահներ Պյոտր […]

«Աշոտյանը չպիտի գնա» /վիդեո/

82 ամյա Մագդալինա Նիկոլյանը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հովանավորության շնորհիվ երկրորդ կուրսի ուսանողուհի է: Առողջական խնդիրներով տարեց կինն այսօր կառավարություն էր եկել նախարար Արմեն Աշոտյանին շնորհակալություն ասելու: Լսել է` աշխատանքից ազատում են: «Ես շատ մտահոգված եմ: Հենց մի լավ մարդ լինում է՝ տեղափոխում են: Նա չպիտի գնա, նա դեսպան գնալու կարիք չունի»: Մանրամասները՝  Henaran.am-ի տեսանյութում:

Պայմանավորվել են շարունակել գործնական կապերը

Երեկ՝ փետրվարի 17-ին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովում (ԵՏՀ) տեղի է ունեցել ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հանդիպումը Արդյունաբերողների և ձեռներեցների միջազգային կոնգրեսի (ԱՁՄԿ) ղեկավարների, Խորհրդի նախագահ Վասիլի Տարլևի և նախագահ Վիկտոր Գլուխիխի հետ: Ինչպես տեղեկացնում է eurasiancommission.org-ը, հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՏՀ-ի և ԱՁՄԿ-ի միջև հնարավոր համագործակցության հարցեր: ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը նշել է, որ […]

Առանց Հայրիկյանի /վիդեո/

ԱԻՄ անդամները այսօր՝ փետրվարի 18-ին ավանդույթի համաձայն  Հանրապետության հրապարակից շարժվեցին Գառնի` ծաղիկներ դնելու 1921-ի փետրվարի 18-ի ապստամբությանը զոհված հերոսների շիրիմներին: «Սա կարևոր օր է, խորհրդանշում է հայ ժողովրդի ազատասիրությունը: Այս օրը 1921թ. մարդիկ ապստամբեցին կոմունիստական բռնապետության դեմ, ազատագրեցին Երեւանը»,- նշեց ԱԻՄ ներկայացուցչական խորհրդի նախագահ Արկադի Վարդանյանը: Երթին ներկա չէր ԱԻՄ առաջնորդը: Արկադի Վարդանյանը տեղեկացրեց, որ նա […]

ՀԷՑ-ի պարտքը մարելու համար Հայաստանը վարկ կվերցնի

«Համաշխարհային բանկը Հայաստանին արտոնյալ վարկ կտրամադրի՝ ՀԷՑ-ի պարտքը մարելու համար»,-լրագրողների հետ զրույցում  հայտարարեց  էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը։ ՀԲ-ի հետ համաձայնություն արդեն ձեռք բերվել է, վարկի մարման ժամկետը 30 տարի է, արտոնյալ ժամանակաշրջանը՝ 14 տարի, տոկոսադրույքը՝ 1.5 տոկոս։ Զախարյանը նշեց, որ հենց այդ վարկի շնորհիվ էլեկտրաէներգիայի սակագները ստիպված չեն լինի բարձրացնել. «Դա էլեկտրաէներգիա արտադրած […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի