28 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բահով դաժան ծեծի է ենթարկել 10 տարեկան որդուն

Տուվայում ոստիկանությունը քրեական գործ է հարուցել՝ դաժան դեպքի հետ կապված։ 10 տարեկան երեխային դաժան ծեծի են ենթարկել։ Ոստիկանները կասկածում են, որ հանցագործը երեխայի հարազատ հայրն է։ Նրանք պարզել են, որ նախկինում արդեն դատապարտված, 31-ամյա տղամարդը բահով դաժան ծեծի է ենթարկել որդուն։ Երբ երեխան կորցրել է գիտակցությունը, հայրը շարունակել է ծեծել նրան, հետո էլ փորձել է […]

Գյումրին` սարսափի մեջ. որն է լուծումը /վիդեո/

«Մի դեպքով պայմանավորված ասել, որ ռուսական ռազմաբազան պատուհաս է դարձել, այդպես չէ, բայց նմանատիպ դեպքերն ավելորդ լարվածության առիթ են դարձել: Բոլորը խառնվել են իրար` էլի ռուս զինծառայողը դռներ է թակել»,- անդրադառնալով Գյումրիում արձանագրված միջադեպին` նկատեց ԱԺ պատգամավոր, գյումրեցի Մարտուն Գրիգորյանը: Գրիգորյանի խոսքով՝ դատախազը արդեն  փաստել  է, որ  ռուս զինծառայողը շենքն է շփոթել. «Բայց, ամեն դեպքում, փաստը մնում է […]

Դատական սխալներ, որ սպանում են /վիդեո/

Մայքլ Օ Բրայենը 11 տարի է անցկացրել բանտում իրական հանցագործի փոխարեն: Անազատության մեջ գտնվելով եւ ուսումնասիրելով Բրիտանիայի իրավական համակարգը հասկացել է, որ պետք է պայքարել դատական սխալների դեմ: Այդ դժվարին գործում նրան օգնել են լրատվամիջոցների ներկայացուցիչները, որոնք նոր ապացույցներ են գտել նրան արդարացնելու համար: Օ Բրայենը քաջածանոթ է ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի գործին եւ համոզված […]

Բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությանը հայտնում են, որ փետրվարի 3-ին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը շուրջօրյա բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: Այլ տրանսպորտային միջոցների համար ավտոճանապարհը փակ է։

Իրանից արտահանվող բնական գազը չի զեղչվի Թուրքիայի համար

Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) Ազգային գազային ընկերությունը (NIGC)  հայտարարություն  է արել, որ  Թուրքիա արտահանվող իրանական գազը 10-15 տոկոսով  չի զեղչվի, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական  «haberler» լրատվական կայքը, հղում անելով ընկերության հայտարարությանը, նշում է, որ Իրանի և Թուրքիայի միջև իրանական գազի շուրջ տեղի ունեցող դատական գործընթացները դեռևս շարունակվում են և վճռաբեկ դատարանը վերջնական որոշում չի կայացրել: […]

«Հանկարծ խոսեցի թուրքերեն …» /վիդեո/

Կինովավերագրող Մուշեղ Գասպարյանը Ղարաբաղյան շարժման առաջին իսկ օրից արձանագրել է պայքարին առնչվող գրեթե բոլոր իրադարձությունները: Մուշեղ Գասպարյանը իր պահոցում պահպանում է բազմաթիվ պատմական կադրեր, որոնք պատմում են նահատակ հերոսների մասին: Ազատամարտիկ-վետերանը հորդորում է սահմանապահ զինվորներին ուսումնասիրել հակառակորդի լեզուն. «Շատ լարված իրավիճակում էր հայտնվել մեր ջոկատը, դա այն օրերին էր երբ նախապատրաստվում էր «կոլցո» օպերացիան: Մենք […]

Զգուշացնում են վարորդներին

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հայտնում են, որ փետրվարի 3-ին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը շուրջօրյա բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: Մնացած տրանսպորտային միջոցների համար ավտոճանապարհը փակ է։

Նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Գեորգի Կուտոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

50 մարդ՝ մեկ թափուր աշխատատեղին համար

Հայաստնաի Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) կողմից հրապարակված տվյալների համաձայն 2015թ-ի դեկտեմբեր ամսվա դրությամբ Հայաստանում աշխատանք փնտրողների թիվը կազմել են 88 հազար 928 մարդ, որը 2014-ի նույն ժամանակահատվածի հետ համամատ աճել է 22.5 տոկոսով: Աշխատանք փնտրողներից գործազուրկներ են 77 հազար 4-ը, ինչն եւս աճել է 2014թ-ի դեկտեմբերի համեմատ՝ 16.9 տոկոսով: Աշխատանք փնտրողների մեջ 59 հազար 764 […]

«Ի՞նչ կապ ունի՝ հորդ ես շատ սիրում, թե մորդ … »

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև 2015 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրված քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր երկուսի վերաբերյալ» վարկային համաձայնագրի քննարկմանը իր արտահերթ ելույթում  ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նկատեց , որ  ընդդիմադիր գործիչները դուրս են հանում հարցի քննարկումը սահմանագծից: «Որևէ մեկը էության մասին չի խոսում, խոսում են, թե վարկ վերցնելը վատ բան է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի