28 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բերել, տարբեր բաներ իրար եք միացրել. Հրանտ Բագրատյան

Այսօր Ազգային ժողովում  քվեարկեց ու անցկացրեց «Պետտուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը արձանագրեց, որ որ, ըստ էության, այս օրենքն ընդհանրապես տուրքի մասին չէ. «Բերել, տարբեր բաներ իրար հետ միացրել եք, անունը դրել եք տուրք: Դե որ այդպես է՝ Մուշն ու Վանն էլ միացրեք իրար»: ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյաննը, չհամաձայնելով այս […]

Ռուս-թուրքական լարվածության հետ կապ չկա

«Արտոնյալ վարկով Ռուսաստանից գնված զինատեսակների ցուցակի հրապարակումը որեւէ առնչություն չունի ռուս-թուրքական լարվածության հետ»,-այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ  հայտարարեց  Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Մինասյանը  անդրադարձը առնչվում էր  այն մեկնաբանություններին, թե այդ ցուցակների հրապարակմամբ Ռուսաստանը փորձում է ազդել Թուրքիայի կամ Ադրբեջանի վրա: «Բոլորի համար զարմանալի էր, թե ինչու է ռուսական կողմը բացահայտել, թե ինչ տեսակի զենք […]

21 ուղեւորով ինքանթիռը անհետացել է

Tara Air ավիաընկերության փոքր ինքնաթիռը, որում 21 հոգի է եղել, այսօր առավոտյան անհետացել է Նելապի սարերում։ Հայտնի է, որ ուղեւորներից երկուսը արտասահմանցիներ են, 2-ը՝ երեխաներ։ Ինքնաթիռի՝ օդ բարձրանալուց մեկ ժամ անց դրա հետ կապն անհետացել է։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։    

Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Չարենցավան քաղաքում և Երևան-Սևան ավտոճանապարհին (22-26 կմ) առկա է մառախուղ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:

Այսօր կստորագրվի ՀՅԴ-ՀՀԿ համագործակցության հուշագիրը

Այսօր ստորագրվելու է ՀՅԴ-ՀՀԿ համագործակցության հուշագիրը: Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովում լրագրողներին հայտնեց  ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Ըստ Ռուստամյանի՝ հուշագիրը ստորագրվելու է օրվա երկրորդ կեսին: հուշագրի վերաբերյալ լրագրողները հարցեր հնչեցրին, սակայն Ռուստամյանը չպատասխանեց դրանց. «Թողե՛ք հրապարակվի: Ամենայն հավանակնությամբ՝ օրվա երկրորդ կեսին կլինի», – ասաց Արմեն Ռուստամյանը:  

Եթե չլիներ Վանոն /վիդեո/

«Խորհրդային բանակում գործում էր  «դեդավշինա» կոչվածը, չակերտավոր՝ ծերուկներ: Նույն բանը մեր մոտ 90-ական թվականներին էր, երբ մարդիկ իրար դանակով էին խփում և փառք Աստծո այդ ամենը վերացավ: Լրիվ չէ, բայց համոզված եմ, որ եղած մնացորդային երևույթներն էլ կվերացվեն»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ներկա զինծառայության և խորհրդային բանակի միջև եզրագծեր անցկացրեց առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը: […]

Տարադրամի փոխարժեք

Այսօր հայաստանյան բանկերում մեկ դոլարի առքի միջին փոխարժեքը  489.52 դրամ է, վաճառքի միջինը`493.80 դրամ: Մեկ դոլարի վաճառքի առավելագույն փոխարժեքը 495.50 դրամ է: Մեկ եվրոն վաճառվում է 536.48 միջին դրամով, վաճառվում՝ 546.41 դրամ միջին փոխարժեքով: Մեկ եվրոյի վաճառքի առավելագույն փոխարժեքը 550 դրամ է: Մեկ ռուբլին վաճառվում է 6.38 դրամ միջին փոխարժեքով, վաճառվում` 6.68-ով:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ելույթ կունենա Բեռլինի համալսարանում

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 24-ին եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Փետրվարի 25-ին ԱԺ փոխնախագահը Բեռլինի Հումբոլդտի համալսարանում կմասնակցի «Քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանությունը Օսմանյան եւ Քեմալական Թուրքիայում» խորագրով միջազգային համաժողովին, որտեղ հանդես կգա ելույթով: Այցի շրջանակում նախատեսվում են Էդուարդ Շարմազանովի հանդիպումները Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմանի եւ «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցության նախագահ Ջեմ Օզդեմիրի […]

Թուրքիայի և Բուլղարիայի միջև լարվածությունը վերաճել է դիվանագիտական սկանդալի

Բուլղարիայի արտգործնախարարությունը անցանկալի անձ է ճանաչել Բուրգասում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության կցորդ, Թուրքիայի կրոնի հարցերով վարչության աշխատակից Ուղուր Էմիրօղլուին` պահանջելով վերջինիցս լքել երկիրը, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական «Vatan» թերթի կայքի` բուլղարական կողմը որպես հիմնավորում նշել է Էմիրօղլուի` դիվանագիտական պարտականություններին չհամապատասխանող գործողություններ իրականացնելը:  Իսկ բուլղարական լրատվամիջոցները գրել են , որ պատճառը Էմիրօղլուի միջամտությունն է Բուլղարիայի ներքին […]

Պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա աղջկա հետ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննվող քրեական գործով հետախուզում է հայտարարվել Լոռու մարզի բնակչի նկատմամբ՝ 14-ամյա աղջկա հետ պարբերաբար սեռական հարաբերություն ունենալու մեղադրանքով։ Նախնական քննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ  Լոռու մարզի չափահաս բնակիչը 2015 թվականի նոյեմբերի 20-ից մինչև 2016 թվականի հունվարի 14-ը, պարբերաբար սեռական հարաբերություն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

Ամենաընթերցված