15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Վերջին 8 տարիներին ՀՀ- ում գրանցվել է 1001 աուտիզմի դեպք

Վերջին 8 տարիներին (2007- 2015թթ) Հայաստանի երկու կլինիկայում 1001 երեխայի մոտ աուտիզմ են ախտորոշել: Այս մասինայսօր լրագրողներիհետ հանդիպման ժամանակ հայտնել է հոգեբույժ Կարինե Լյուլեջյանը. «Ցավոք սրտի, տվյալներ չկան ամբողջ երկրում հիվանդացման մասին»:

Լյուլեջյանը նաեւ նշել է, որ այդ երեխաներից բացի, մասնագետներն աշխատել են աուտիզմի ախտանիշներով ուղեկցվող զարգացման այլ խանգարումներ ունեցող մեծ թվով երեխաների հետ:

Մասնագետի խոսքով, վերջին տարիներին ամբողջ աշխարհում խոսում են աուտիզմի իսկական պանդեմիայի մասին. այդ խանգարումը գնալով ավելի ու ավելի հաճախակի է ախտորոշվում երեխաների մոտ:

«Հետաքրքիր է, որ 2000 թվից հետո աուտիզմով հիվանդացումը սկսել է հետեւողականորեն աճել աշխարհի գրեթե բոլոր երկրներում: ԱՄՆ-ում, օրինակ, այսօրվա դրությամբ, ամեն 68 երեխայից մեկն աուտիզմով է տառապում»,- ասել է Կ. Լյուլեջյանը եւ ահվելել, որ աուտիզմը ներկայիս դրությամբ Հայաստանում երեխաների զարգացման ամենատարածված խանգարումներից է. «Հատուկ պահանջմունքներով 100 երեխայից մոտավորապես 30-35-ի մոտ կարելի է աուտիստական սպեկտրի խանգարում ախտորոշել»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ