06 Հունիսի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վարդենյաց լեռնանցքը փակվել է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին՝ ժամը 12:30-ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակվել է Վարդենյաց լեռնանցքը (Մարտունու կողմից): Փակ է նաև Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: Միջպետական և հանրապետական նշանակության  մյուս  ավտոճանապարհները բաց են:

«ՀԱԿ-ը կոպիտ սխալ թույլ տվեց»

Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը նամակով դիմել էր Զուրաբյանին՝  միջնորդելով ապրիլի 17-ին նշանակված Հրազդանի քաղաքապետի ընտրություններում ՀԱԿ խմբակցության կողմից հանձնաժողովի անդամներ նշանակել Հրազդանի քաղաքապետի թեկածու Սասուն Միքայելյանի առաջադրած անձանց: Բայց  Փաշինյանի խնդրանքը մերժվեց: Խոսելով այս խնդրի մասին՝ ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը ասել է. «Սասուն Միքայելյանն ընկերս է: Միասին կողք կողքի կանգնել ենք 2008 […]

Սպորտի նախարարն անտեղյակ է` ինչ է կատարվում հայկական ֆուտբոլում /վիդեո/

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանից կառավարության նիստից հետո լրագրողները փորձեցին պարզաբանում ստանալ, թե ինչպես է վերաբերվում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից  օրեր առաջ, հավաքականի մի քանի ֆուտբոլիստներին հեռացնելու հանգամանքին և նրա այն  հայտարարությանը. «Քանի ես կամ, նրանք ոտք չեն դնի հավաքական»: Ղազարյանը տեղեկացրեց, որ ինքը ծանոթ չէ Հայրապետյանի հայտարարությանը: «Ես պետք է ծանոթանամ […]

Ռուսաստանը Հայաստանին է նվիրել երկրորդ շարժական բժշկական-ախտորոշիչ համալիրը

Մոսկվայում ընթացող Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին նվիրված հինգերորդ համաժողովի ընթացքում  տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդմանն ուղղված Ռուսաստանի Դաշնության աջակցության ծրագրի շրջանակներում ձեռք բերված երկրորդ շարժական բժշկական-ախտորոշիչ համալիրի Հայաստանին հանձման արարողությունը: Միջոցառմանը մաս­նակ­ցել  են «Ռոսպոտրեբ­նադզորի» ղեկավար Ա. Պոպովան, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միաց­յալ ծրա­գրի գոր­ծադիր տնօրեն Մ.Սիդիբեն, ՌԴ ֆինանսների նախարարության […]

«ԴԱԻՇ կոչվածից մեզ մի քանի հարյուր կիլոմետեր է բաժանում» /վիդեո/

ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը կարծում է ներկայիս ահաբեկչությունները աշխարհում՝ կապված են երկու տարի առաջ վարած սխալ քաղաքականության հետ: «Ինչպե՞ս էին իրենց պահում երկու տարի առաջ Արևմտյան կոալիցիայի երկրները Սիրիայի և Իրաքի շուրջ զարգացումների առումով: Կոալիցիան ստեղծվել էր, սակայն Քեսաբում ու Հալեպում սկսվեցին հայկական ջարդերը, բացի դա Եվրոպայի աչքի առաջ 4-5 ազգ մորթազերծ էին […]

Բրյուսելի ահաբեկիչներից մեկն ավելի վաղ Թուրքիայում ձերբակալվել էր և արտաքսվել

Բրյուսելի պայթյուններն իրականացրած մահապարտ ահաբեկիչներ Բաքրաուի եղբայրներից Իբրահիմ ալ-Բաքրաուին 2015 թվականին ձերբակալված է եղել Թուրքիայի` Սիրիայի սահմանից ոչ հեռու գտնվող Գազիանթեփ (Այնթապ) քաղաքում: Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` մահապարտ ահաբեկիչը նախորդ տարվա հունիսին Այնթապ էր մեկնել այնտեղից Սիրիա անցնելու և «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությանն անդամագրվելու նպատակով: Հաղորդվում է, որ երկօրյա ձերբակալությունից հետո Իբրահիմ ալ-Բաքրաուին […]

Զորավարժարանում զինվոր է մահացել

Կապանի զորավարժարանում զինծառայող է մահացել: Նախնական տեղեկություններով զինվորը մահացել է հրազենային վիրավորումից: Տեղեկությունն արդեն իսկ հաստատել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ դեռևս հայտնի չեն դեպքի մանրամասները:

Քայլ առ քայլ կազատվեն

ՀՀ կառավարության աշխատակազմի կազմից ինը տրանսպորտային միավոր վերցվեց և տրամադրվեց ՀՀ պետական գույքի կառավարման վարչությանը՝ օտարելու նպատակով:  Համապատասխան որոշումն ընդունվեց գործադիրի նիստում: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ սա ՀՀ վարչապետի հանձնարարությամբ առաջին քայլն է և պետական մեքենաների կազմն արմատապես պետք է վերանայվի: «Քայլ առ քայլ պետք է կրճատենք պետական ավտոմեքենաները, կատարենք օպտիմալացում: […]

Իշխանությունն ընդառաջ գնաց ընդդիմության պահանջին

Ընտրական նոր օրենսգրքի քննարկումները ու լսումները թեժ են ընթանում: Ոմանք պնդում են, որ ռեյտինգային ընտրությունները չարիք են, ու դրանք մեծացնում են մականունավոր պատգամավորների՝ խորհրդարան մտնելու հավանականությունը: «Նոր ընտրական օրենսգիրքը քայլ  առաջ է այնքանով, որ մեծամասնականը իշխող կուսակցության  համար հզոր հենարան էր: Մեծամասնականով ընդդիմությունը երբեք չէր կարող առաջ ընթանալ: Տեսե՛ք, մեծամասնականի մեջ հիմնականում Հանրապետականների աջակիցներն են […]

Վարչապետը դեղեր ներկրող կազմակերությունների մասով հանձնարարեց

Այսօր, կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը դիմեց  Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին, որ վերջինս  զեկուցի  դեղերի ոլորտում անցկացված մշտադիտարկման մասին: Արմեն Մուրադյանը նկատեց, որ առողջապահության նախարարության մասնագիտական խմբի կողմից իրականացվել է ուսումնասիրություն դեղերի ոլորտում, և արձանագրվել է, որ լայն սպառում ունեցող 54 դեղերի գինը 2015թ դեկտեմբեր ամսվա համեմատ նվազել է, որոշ դեղերի գինը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի