12 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խոշոր ավտովթար ԱԺ-ի դիմաց. վիրավորներից մեկը հղի կին է եղել

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 8-ին, ժամը 08.20-ին ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի շենքի դիմաց, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ԱԻ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ բախվել են MAN մակնիշի 680 ՏՍ 65 համարանիշի (վարորդ 61-ամյա Հովհաննես Մ.) եւ […]

Նավթի գինը կտրուկ բարձրացել է

Երեկվանից նավթի գինը կտրուկ աճել է՝ հասնելով 40 դոլարի։ Նավթն այսքան չէր արժեցել 2015-ի դեկտեմբերից այս կողմ։ Նշենք նաեւ, որ մասնագետներն ավելի վաղ կանխատեսում էին, որ նավթի գինը կբարձրանա։ Այժ կանխատեսում են, որ ռուսական ռուբլու գինն էլ կսկսի աճել։

Նախկին ամուսինը սպանել է կնոջը, հետո էլ իր «վեննեքն է փրթել». Ժամանակ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ ընթանում է Արտակ Առաքելյանի գործի դատական քննությունը: Անցած տարվա սեպտեմբերի 27-ին Մալաթիայի տոնավաճառի տաղավարներից մեկում օրը ցերեկով նախկին ամուսինը որսորդական դանակով բազմաթիվ հարվածներ էր հասցրել ու սպանել կնոջը: 39-ամյա Արտակ Առաքելյանին մեղադրանք է առաջադրված դիտավորյալ սպանության ու ապօրինի կերպով սառը զենք կրելու, գործադրելու համար՝ ՀՀ քրեական […]

Տ. Մարգարյանը շնորհավորում է

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ֆեսբուք սոցիալական հարթակում շնորհավորել է Կանաց միջազգային օրվա արթիվ: Մասնավորապես Տ. Մարգարյանը գրել է. «Սիրելի կանայք, մայրեր և քույրեր, սրտանց շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի առթիվ: Ժամանակակից մարտահրավերների պայմաններում գնալով ավելի ու ավելի է մեծանում ձեր դերը մեր երկրի, նաև մեր սիրելի մայրաքաղաքի, հասարակական կյանքի բոլոր բնագավառներում: Եվ որքան […]

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց տոնի առթիվ

Սիրելի՛ կանայք, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի՝ Մարտի 8-ի առթիվ: Անգնահատելի է ձեր դերը մեր հայրենիքի, հայ ընտանիքի կայացման ու ամրապնդման, մատաղ սերնդի դաստիարակության, կրթության և ազգապահպանության գործում: Պատահական չէ, որ ձեր տոնը համընկնում է գարնան գալստյան, բնության զարթոնքի հետ, որը խորհրդանշում է նաև ձեր գեղեցկությունն ու բարությունը, կյանքը գունավորելու և նոր լիցքեր հաղորդելու […]

Բակո Սահակյանը շնորհավորել է Կանանց միջազգային օրվա առթիվ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյան շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա` Մարտի 8-ի առթիվ Թանկագի՛ն կանայք, Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա առթիվ: Ավանդաբար Մարտի 8-ը նշվում էր որպես կանանց իրավունքների պաշտպանության օր: Մեզ համար այն եւս մեկ առիթ է գնահատելու եւ արժեւորելու ձեր աշխատանքը, արտահայտելու մեր […]

Ինչքան էլ ‹‹մոլ››-եր կառուցեն. Առավոտ

Վերնիսաժի հարեւանությամբ շաբաթ-կիրակի օրերին գործող հնամաշ իրերի շուկան, որտեղ ինչ մտքովդ անցնի` կարող ես գտնել, բայց օգտագործված, վերջին շրջանում իր սահմաններն ընդլայնել է. մեկ-երկու քայլ է մնում, որ շուկան հասնի Խանջյան փողոց: Այստեղի առեւտրականների հետ զրույցից հասկացանք, որ ի տարբերություն հագուստի խանութների, տոնավաճառների ու ‹‹մոլ››-երի, որտեղ առեւտուրը պակասել է, իրենց հաճախորդներն ավելացել են: Թեեւ այստեղ […]

Եկեղեցին ողջունու՞մ է մարտի 8-ը /վիդեո/

‹‹Մարտի 8-ը բավականին լավ առիթ և հնարավորություն է կանաց և աղջիկներին շնորհավորելու համար և դրանում եկեղեցին հատուկ դիրքորոշում ունենալ չի կարող և մանավանդ որ մեր օրացույցը շատ լավ կերպով այս հարցի լուծումը տվել է››,- Henaran.am-ի հետ զրույցում նշեց Տեր Եսայի քահանա Արթենյանը: Քահանան կարծում է, որ կանայք և աղջիկները իրավամբ արժանի են մեկամսյակ ունենալուն: Որպես հոգևորական […]

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 8-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:

Թենիսիստուհի Մարիա Շարապովան խոստովանել է, որ իր արյան մեջ դոպինգ են հայտնաբերել /վիդեո/

Հայտնի թենիսիստուհի Մարիա Շարապովան երեկ շտապ մամուլի ասուլիս է հրավիրել ու հայտարարել, որ Ավստրալիայի բաց առաջնությունից առաջ արված դոպինգ-թեստի ժամանակ իր արյան մեջ արգելված նյութեր են հայտնաբերել։ Թենիսիստուհին հայտարարել է, որ առողջական խնդիրներ ունենալու պատճառով դեռ 2006 թվականից ընդունում էր մելդոնի պարունակող դեղեր։ Սակայն պարզվում է՝ այս տարվա հունվարից այն արգելվել է՝ դոպինգ համարվելով։ Թեեւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

Ամենաընթերցված