03 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բեռլինում մեքենա է պայթել․ կա զոհ /ֆոտո/

Բեռլինում ընթացքի ժամանակ մեքենա է պայթել։ Պայթյունը տեղի է ունեցել, երբ մեքենան ընթանում էր Շառլոտենբուրգ շրջանի փողոցներից մեկով։ Պատահարի հետեւանքով կա մեկ զոհ, որը, հավանաբար, մեքենայի վարորդն է, հայտնում է РИА Новости-ն։ «Ոստիկանությունը ներկայում դիտարկում է այն վարկածը, ըստ որի՝ ավտոմեքենայում կարող Էր ռումբ տեղադրված լինել: Պայթուցիկը կարող էր լինել ավտոմեքենայի մոտ կամ դրա ներսում»,-նշել են իրավապահ մարմիններում:   […]

Ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 17-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի` Քանաքեռ ՀԷԿ թաղամասի և Ղափանցյան փողոցի ջրամատակարարումը: Այս մասին տեղեկանում ենք «Երևան Ջուր» ընկերությունը մամուլի ծառայությունից։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Արտարժույթն անկում է ապրել

Արտարժութի շուկայում այսօր դոլարն արժեզրկվել է 1.12  դրամով` դառնալով 489.11 դրամ, եվրոն նորւյնպես արժեզրկվել է 80 լումայով դրամով`  դառնալով 543.94 դրամ: Ռուսական ռուբլու գինն այս անգամ արժեզրկվել է ընդամենը 2 լումայով  եւ դարձել`  6. 97 դրամ: ՀՀ ԿԲ հրապարակած տվյալների համաձայն` արտարժույթների փոխարժեքները այսօր կազմել է` Փոխարժեք ՀՀ Դրամ  ԱՄՆ Դոլար   489.11  Եվրո 543.94  ՌԴ […]

25 տարվա թշնամանքից հետո

Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանն այսօր հայտարարեց, որ  Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ շուրջ 25 տարվա թշնամանքից հետո հանդիպել և առանձին զրուցել են : «Իմ և Սուրիկ Խաչատրյանի միջև դատական «մարաթոնից» հետո, որը 2 տարի 4 ամիս է տևել, Սուրիկ Խաչատրյանի ներկայացուցիչը զանգեց, առաջարկեցին, որ այդ դատական հակամարտությանը վերջակետ տրվի: Այդպես էլ եղավ: Հակասություններն այնքան […]

ՌԴ-ն այլևս ի վիճակի չէ՞ շարունակել ռազմական գործողությունները երկու ճակատով

«Սիրիայում ռազմական գործողույթյունները դադարեցնելու վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության որոշումն այսօր կարելի է  մեկնաբանել երկու հակադիր բևեռից»,-այսօր՝ մարտի 15-ին  հրավիրված ասուլիսի ժամանակ  նշեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը: Քաղաքագետը ներկայացրեց երկու տեսակետներ. «Հետաքրքիրն այն է, որ երկու կողմերն էլ վերլուծություն կատարելիս՝ հղում են անում նույն փաստերին: Այսինքն՝ փաստերն անփոփոխ են, մեկնաբանություններն՝ իրար հակադրվող»,- ասաց քաղաքագետը: Ըստ նրա, պրոռուսական տեսակետի […]

Զ. Փոստանջյանը` Վենետիկի հանձնաժողովի անդամների հետ հանդիպման մասին /վիդեո/

Վենետիկի հանձնաժողովի անդամներն այսօր հանդիպում են ունեցել «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում, ըստ ԱԺ Ժառանգություն խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի,  այս կուսակցության ներկայացուցիչները բարձրացրել են իրենց հուզող մի շարք հարցեր` կապված Ընտրական նոր օրենսգրքի հետ: «Ես չգիտեմ, թե ինչպիսին կլինի իրենց վերջնական որոշումը, բայց այն, որ մենք` քաղաքական ուժերը, քաղաքացիական հասարակությունը, ունենք ընդհանուր մեկ դիրքորոշում, որի […]

Հարկային օրենսգրքի նախագծի շուրջ հերթական խորհրդակցությունը` կառավարությունում

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր շարունակվել են ՀՀ հարկային օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումները՝ շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ.տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։ Մասնավորապես, քննարկվել և ամփոփվել են ըստ հարկատեսակների, ինչպես նաև հարկային վարչարարության մեխանիզմների վերաբերյալ առաջարկվող փոփոխությունները, դրանց առնչությամբ շահագրգիռ գերատեսչությունների առաջարկություններն ու կարծիքները: Վարչապետ Աբրահամյանը հանձնարարել է շարունակել լրացուցիչ ուսումնասիրության ենթակա հարցերի […]

«Ազատ ու արդար ընտրությունները բխում են իշխանությունների շահերից». Վիգեն Սարգսյան

Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հարց-պատասխանի ընթացքում  խոսելով նոր ԸՕ-ի մասին`  ասաց, որ բոլոր վիճահարույց խնդիրները  քննարկվելու են և լուծում են ստանալու: Լրագրողներից մեկը նկատեց, որ  ընդդիմությունը  պահանջում է ընտրացուցակները հրապարակել: «ՀՀ Սահմանադրական դատարանն ունեցել է շատ հստակ դիրքորոշում, որը մեծապես համահունչ է Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի […]

Ստամբուլում կայացել է «Արա Գյուլեր. Ստամբուլի լեգենդ» ֆիլմի պրեմիերան

Ստամբուլում մարտի 13-ին տեղի է ունեցել թուրք ռեժիսոր Օսման Օքքանի նկարահանած «Արա Գյուլեր. Ստամբուլի լեգենդ» վավերագրական ֆիլմի պրեմիերան: Ստամբուլի Ֆրանսիական մշակույթի պալատում տեղի ունեցած միջոցառմանը մասնակցել են բազմաթիվ հայտնի մարդիկ, այդ թվում՝ Թուրքիայում շատ հայտնի կինեմատոգրաֆիստներ Շենեշ Շենը և Ուղուր Յուջելը, վերջերս կալանքից ազատված թուրքական «Cumhuriyet» ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարը, գրում է Ermenihaber.am-ը: […]

Ե՞ս … Վահան Բաբայանը Օսկանյանին հարելու մասին /վիդեո/

ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Վահան Բաբայանին այսօր ԱԺ-ում  լրագրողները հարց ուղղեցին` արդյո ՞ք կանդամակցի Օսկանյանի կողմից ստեղծվելիք կուսկացությանը: «Ե՞ս: Դա ապատեղեկատվություն է, նման մտադրություն չունեմ»:  Դիտարկմանը, թե լուրեր են շրջանառվում, որ  Բաբայանն ինքը նոր կուսակցություն է ստեղծելու, պատգամավորը պատասխանեց. «Նման բան չկա, դա էլ է ապատեղեկատվություն: Բոլոր լուրերը, որոնք վերջին շրջանում կարդում եմ իմ մասին, ապատեղեկատվություն է»: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի