16 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀՀ-ն ապահովված է անհրաժեշտ դեղերով և արյան պաշարով. ՀՀ ԱՆ

Առանձին քաղաքացիներ սոցիալական ցանցերում հանդես են գալիս արյունատվություն կազմակերպելու կոչերով։ Այդ առթիվ տեղեկացնում ենք, որ առողջապահական համապատասխան կազմակերպություններն ապահովված են անհրաժեշտ պարագաներով, դեղերով, արյան բաղադրիչներով, նեղ մասնագիտական ներուժով։

Այսմաիսն տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից եւ միառժամանակ բարձր գնահատում  հայաստանյան դեղարտադրողների կողմից  անհրաժեշտ դեղերի  տրամադրումը  և ըստ պահանջի մատակարարումը շարունակելու պատրաստակամությունը։

Այս օրերին նախարարությունն աշխատում է շուրջօրյա ռեժիմով` սերտորեն համագործակցելով ՀՀ պաշտպանության և ԼՂՀ առողջապահության նախարարությունների հետ։

Ողջունելի է նաև մեր շատ բուժաշխատողների պատրաստակամությունը` ցանկացած պահի Արցախ մեկնելու և մեր զինվորների կողքին լինելու։ Այս աշխատանքները համակարգվում են նախարարության կողմից։

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ