24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Դու էն ասա, երեկ Բորուսսիան ի՞նչ ա արել, Հենոն գոլ խփե՞լ ա

Օգտատեր Գոռ Արարատյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Ընկերոջս կրտսեր եղբայրը,էլի առաջին գծում է: Քիչ առաջ ընկերոջս հետ խոսեցի: Ասում եմ ի՞նչ կա,ի՞նչ նորություն ունես: Ասեց որ լուսաբացին ա եղբոր հետ խոսացել:
Մոտավորապես սենց խոսակցություն ա եղել երկու եղբայրների միջև:
– Ո՞նց ես ցավդ տանեմ, տղերքը ո՞նց են: Որտե՞ղ եք: Ի՞նչ վիճակ է:
– Լավ եմ,բոլորս լավ ենք: Չեմ կարա ասեմ որտեղ ենք, բայց լավ ենք, բոլորս ողջ-առողջ: Լավ,ժամանակ չկա,դեռ մնացած տղերքն էլ տուն պիտի զանգեն: Դու էն ասա, երեկ Բորուսսիան ի՞նչ ա արել, Հենոն գոլ խփե՞լ ա:
– Բորուսսիան հաղթել ա , Հենոն էլ երկու գոլային փոխանցում ա արել:
– Արա,ջա՜ն: Տղե՜րք, Հենոն երեկ երկու հատ գոլեվոյ ա արել: Լսի,բա Ռեալս ինչ ա արել: Էլի կրվե՞լ են….
– Չէ, էդտեղ էլ ա,քո ուզածով, 2:1 հաղթել են…
– Չէ լու՞րջ, վայ քու արա, Բարսին իրենց դաշտու՞մ մզցրե՞լ են…լավ օտբոյ եմ տալիս,ժամանակ չկա, մի քանի րոպեից էլ կապ չենք ունենա: Չմտածեք մեր մասին: Ահագին պայմանագրային հոպարներ են եկել զորամաս, դուխներս միլիոն ա»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ