15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ԿԽՄԿ-ն պատրաստ է հանդես գալ որպես ԼՂ հակամարտության չեզոք միջնորդ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) մտահոգված է Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով ընթացող հակամարտության եւ 2016 թվականի ապրիլի 2-ին իրավիճակի խիստ վատթարացման հումանիտար հետեւանքներով: Նման հաղորդագրություն է տարածել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երեւանյան պատվիրակությունը:

Հայտարարությունում մասնավորապես ասվում է․

«Մենք պատրաստ ենք աջակցել եւ սատարել հակամարտության վերջին լարվածության հետեւանքով տուժած անձանց եւ հանդես գալ որպես չեզոք միջնորդ»,- ասել է ԿԽՄԿ տարածաշրջանային գործառնությունների ղեկավար Պատրիկ Վիալը:

«Հակամարտության բոլոր կողմերը պարտավորություն են կրում հարգելու միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: Այդ նորմերի համաձայն` կողմերը պետք է ապահովեն քաղաքացիական բնակչության եւ շինությունների պաշտպանվածությունը», – ավելացրել է Վիալը:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ