Ադրբեջանական կողմը բանակցություններին չվերադառնալու որոշում ունի
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Ադրբեջանա֊արցախյան հակամարտությանը վերաբերող պաշտոնական Բաքվի ցանկացած մեկնաբանություն հստակ ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմը բանակցություններին՝ որևէ պայմաններում չվերադառնալու որոշում ունի արդեն։ Այդ որոշումն վերջնական է ու անբեկանելի, եթե իհարկե ֆորսմաժորային իրավիճակներ չլինեն։ Ավելին՝ Ալիևի վարչակազմը վստահ է, որ այդ մարտավարությունն արդյունավետ է և բխում է Ադրբեջանի շահերից։ […]





































