15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ի նշան բողոքի՝ Իվետա Մուկուչյանը չեղյալ է համարել Ամստերդամում ելույթը

Երգչուհի Իվետա Մուկուչյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Եվրոպայի իմ սիրելի ընկերներ,
Տեղեկացնում եմ, որ որոշում եմ կայացրել չեղյալ համարել նաեւ առաջիկա ելույթս Ամստերդամում՝ այդպիսով շարունակելով արտահայտել բողոքս եւ ցասումս այն դեպքերի առնչությամբ, որոնք տեղի են ունենում վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում: Հայ ժողովուրդը սգում է այն խաղաղ հայ մարդկանց կորուստը, ովքեր դաժանաբար սպանվեցին Ղարաբաղում: Մենք շարունակում ենք աղոթել այն քաջ զինվորների համար, ովքեր սեփական կյանքը զոհեցին՝ պաշտպանելով իրենց երեխաներին ու ծնողներին, բոլորիս խաղաղությունը:
Պատերազմական հանցագործություններն արդյունք են ատելության, սիրո բացակայության եւ անտարբերության: Կոչ եմ անում միջազգային հանրությանը դատապարտել ագրեսիան, քարոզել սեր եւ խաղաղություն»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ