ՀՀ արտգործնախարարը հանդիպեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարին
Հայաստանի արտաքին գործերի նախարար էդվարդ Նալբանդյանը Փարիզում հանդիպեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանին: Հայաստանի արտգործնախարարը ՖՄԿ գլխավոր քարտուղարին տեղեկացրեց ապրիլի 1-ից Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքները, ստեղծված իրավիճակը։ Միկայել Ժանը խորը մտահոգություն հայտնեց տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ՝ ընդգծելով, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը և ֆրանկոֆոն երկրները չեն կարող անտարբեր մնալ […]





































