«Տեգորս կինը հայտնի ավազակ է» /վիդեո/
Արաբկիր համայնքի 49 փողոցի 11 տան բնակիչ Ջեմմա Աճեմյանը արդեն 9 տարի պայքարում է արդարության հասնելու համար: Չնայած նրա բոլոր դիմումները մինչև օրս անարձագանք են մնացել, բայց նա չի կորցրել իր հույսը:
«Տեգորս կինը հայտնի ավազակ է: Առանց մեզ տեղեկացնելու մեր տունը սեփականացրել է ու միացնելով իր մասնաբաժնին` սեփականաշնորհման վկայական է վերցրել: Իմ երեխաներին ու ինձ, որ 50 տարի ապրում ենք մեր տանը, զրկում են տնից: Ամուսնուս եղբոր տղան անարդարությանը դեմ էր, ու նա մահացավ իր մեքենայի մեջ, բայց դա էլ մորը չստիպեց սթափվել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Ջեմմա Աճեմյանը:
Աճեմյանի փոխանցմամբ՝ ինքը տարիներ շարունակ դիմել է դատական ատյաններին, սակայն դատավորի թեթև ձեռքով անարդարությունն է գերակայել:
«Ամեն անգամ, որ գալիս եմ բարի մարդիկ ասում են՝ կօգնենք: Մի անգամ էլ Սեյրան Օհանյանը աշխատակցին ասաց, որ վերցնի դիմումս և օգնի, քանի որ տղաս առաջին գծում է կռվել, բայց հետո ոչ մի բան չեղավ»:
Մանրամասները՝ տեսանյութում: