Ինչու է ոստիկանապետը պարտակել Ֆառի թիկնապահների ծեծը. Ժողովուրդ
«Վարդենիսի ոստիկանապետ Համլետ Ղամբարյանը, սեփական անկարողությունը պարտակելու համար, սուտ տեղեկություններ է զեկուցում իր վերադասին: Խոսքը կիրակի օրը Վարդենիսում տեղի ունեցած միջադեպի մասին է: Բանն այն է, որ Վարդենիս-Երեւան երթուղային գծի սեփականատեր, Ֆառ անունով հայտնի Արթուր Սարգսյանի թիկնապահները ծեծի էին ենթարկել տաքսու վարորդ Արման Խչեյանին: Պատճառն այն էր, որ Արմանն իբրեւ թե ուղեւոր էր գողացել երթուղայինից: […]