19 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

“Давай до свидания”. Ժամանակ

Երեկ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անցկացնող խաղողագործներին, որոնք պահանջում էին մթերված խաղողի դիմաց վճարները, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել է. «Լրիվ հասկացել եմ, հիմա կանչել եմ, գան նայեն, ինչ հնարավորություններ ունեն, որ բերեն փողերը տան: Դե գնացեք տուն, դավայ, ցտեսություն ձեզ»:    

ՊՆ-ն` կանանց պարտադիր զինծառայության շուրջ. Իրավունք

«Օրեր առաջ տեղեկատվություն հրապարակվեց, որ արցախա-ադրբեջանական սահմանին թշնամու ուժերի կուտակում է նկատելի։ «Իրավունքը» Պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվեց` սահմանում հիմա ի՞նչ իրավիճակ է։ Իրավիճակի ցանկացած փոփոխություն հայտնում է Պաշտպանության բանակը, եթե դա ենթակա է որոշակի հրապարակման։ Ռազմական գործողությունների ընթացքում հանուն հայրենիքի պաշտպանության սահման մեկնում էին ոչ միայն տղամարդիկ, այլև կանայք։ Հաշվի առնելով, որ Հայաստանը […]

Միանվագ գումար, կենսաթոշակ եւ պարգեւավճարներ՝ զոհված զինծառայողներին պետական աջակցությունը

Բանակը պետական կառույց է եւ դրա հոգսերը պետք է նախեւառաջ հոգա պետությունը: Սակայն, բանակի հոգսերը միայն պետության հոգսերը չեն, հատկապես Հայաստանի դեպքում, երբ բանակի հզորությունից է կախված պետության եւ ազգի լինել-չլինելը: Այս առումով, բնական է այն մեծ ուշադրությունն ու հոգատարությունը, որն այս օրերին դրսեւորվեց բանակի եւ զինծառայողների նկատմամբ ամբողջ բնակչության  կողմից: Դա վերաբերվում է նաեւ […]

Մոսկվան բացահայտում է ԼՂ կարգավորման փաստաթուղթը. Առավոտ

  Ադրբեջանի նախագահի՝ հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունների ինտենսիվ փուլը կարող է սկսվել առաջիկա օրերին: Նրա խոսքով՝ «նախաձեռնությունը ստացվել է Մոսկվայից եւ ներկայումս պատրաստվում է բանակցային գործընթացը, «հնարավոր է՝ առաջիկա օրերին սկսվի բանակցությունների ինտենսիվ փուլ»: Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 7-ին Բաքվում Ադրբեջանի եւ Իրանի […]

Սարսափելի երկրաշարժի արդյունքում զոհերի թիվը գերազանցել է 400-ը /վիդեո/

Էկվադորում շաբաթ օրը՝ գիշերը սարսափելի երկրաշարժ է տեղի ունեցել։ Սարսափելի երկրաշարժի արդյունքում զոհերի թիվն արդեն գերազանցում է 400-ը՝ 413 հոգի, գրում է ТАСС-ը։ Եվս 230 հոգի համարվում է անհետ կորած։   Այս պահին փրկարարական աշխատանքները շարունակվում են, դեպքի վայրում աշխատում է 400 փրկարար տարբեր երկրներից՝ Վենեսուելայից, Կոլումբիայից, Կուբայից, Մեքսիկայից Պերուից, Սալվադորից եւ Չիլիից։

Ադրբեջանական զինուժը կիրառել է նաև նռնականետ

Ապրիլի 18-ի լույս 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծումօպերատիվ իրադրության փոփոխություններ չեն արձանագրվել: Հակառակորդը առաջնային գծի ողջերկայնքով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 80 անգամ: Հարավարևելյան (Հադրութ) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՀԱՆ-17 տիպի նռնականետ (3 արկ): ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հիմնականում հավատարիմ են մնացել կրակի դադարեցման բանավոր […]

Մոսկվան ընդառաջ է գնում Անկարային

Ռուսաստանն ընդարձակել է Թուրքիայի քաղաքացիների համար կիրառող վիզային ռեժիմը: Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի` 2016 թվականից սովորական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար գործող վիզային ռեժիմը այժմ կտարածվի նաև ծառայողական և հատուկ անձնագիր ունեցող Թուրքիայի քաղաքացիների համար: Թուրքիայի էկոնոմիկայի նախարարության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ ռուսական կողմը զգուշացրել է, որ Ռուսաստան մեկնել ցանկացող բոլոր տեսակի անձնագրեր […]

Ինչ է պատվիրում Աստվածաշունչը ամուսիններին եւ կանանց

Այսպես էլ դուք, կանա՛յք, հնազա՛նդ եղեք ձեր մարդկանց, որպեսզի, եթե նրանցից ոմանք չհնազանդվեն Խոսքին, իրենց կանանց ընթացքի շնորհիւ եւ առանց խոսքի իսկ շահված լինեն՝ նկատի ունենալով ձեր պարկեշտ ընթացքը՝ լի երկյուղածությամբ։ Թող ձեր արտաքի՛նը զարդարված չլինի հյուսքերով, ոսկեհուռ վարսակալներով կամ պճնագեղ զգեստներով, այլ սրտի ներսի՛ մարդը՝ հեզ եւ հանդարտ հոգու անեղծությամբ, ինչ որ շատ աւելի […]

Հայոց Ցեղասպանության 101 տարին

«El Imparcial» 17.04.2016 Հեղինակ՝ Ռիկարդո Ռուիս դե լա Սերնա   Ս.թ. ապրիլի 24-ին լրանում է Հայոց Ցեղասպանության 101 տարին (1915-1923թթ.): 2015թ.-ին Իսպանիան կորցրեց պատմական հնարավորություն ճանաչելու, որ «Միություն և առաջընթաց» կոմիտեի կողմից կառավարվող Օսմանյան Կայսրությունում իրականացրած սպանությունների քաղաքականությունը՝ գնդակահարությունների, սառը զենքերի, սովի մատնելու և ստիպողաբար իրականացված տեղահանումները դեպի անապատ՝ ուղղված էին մի ծրագրի իրականացմանը, որի […]

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Էկվադորի Հանրապետության Նախագահ Ռաֆայել Վիսենտե Կոռեա Դելգադոյին՝ Էկվադորի ափամերձ տարածքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով հարյուրավոր մարդկային կորուստների և մեծածավալ ավերածությունների կապակցությամբ: Հանրապետության Նախագահը զոհվածների հարազատներին մաղթել է տոկունություն և արիություն, վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի