13 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Իտալական հեռուստաալիքը՝ Լեռնային Ղարաբաղի մասին /վիդեո/

RAI NEWS 24  իտալական հանրային լրատվական հեռուստաալիքի թղթակից Աննամարիա Էսպոզիտոյի՝ Լեռնային Ղարաբաղից հաղորդման (որ այսօրվա ընթացքում պարբերաբար հեռարձակվել է հեռուստաալիքով) հակիրճ նկարագրությունը. Նա հաղորդում է, որ կանգնած է Ստեփանակերտի հրապարակում, որը պաշտոնական Բաքուն սպառնում է ռմբակոծել: Անդրադառնում է Էրդողանի հայտարարությանը, որ «ադրբեջանցիների հետ են և շուտով Ղարաբաղը կվերադառնա Ադրբեջանի կազմ»: Այնուհետև տեղափոխվում է Մարտակերտի շրջանի […]

Մինսկի խմբի համանախագահությունը մեծ ապտակ ստացավ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ  նախագահ,  ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանը նշել է, որ վերջին իրադարձությունները  ԼՂ պաշտպանության բանակի հաղթանակն են: Նա նշել է, որ մեծ համախմբում կար, ինչն աննախադեպ է։ «Թշնամին չէր պատկերացնում, որ հանրության շրջանում նման համախմբում կլինի: Ադրբեջանական ողջ քարոզչամեքենան աշխատել է և հանրությանը սրսկել այն գաղափարը, որ եթե իրենց թույլ տան, մի քանի օրում […]

Կրակը կդադարեցնեն՝ զոհերի դիերը որոնելու համար

Ապրիլի 8-ին Երևանի ժամանակով ժամը 15:00-ից մինչև 20:00-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում կհայտարարվի լռություն: Այդ ընթացքում կողմերը դուրս կբերեն զոհվածների դիերը: Մարմինների որոնումը իրականացվում է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցների աջակցությամբ: Լուրը հաստատել է ԼՂՀ ՊԲ մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանը:

Ադրբեջանը խաբել է Մոսկվային. Կոմանդոսը մանրամասնում է /վիդեո/

«ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը պարզ ասաց՝ մենք ուզում ենք մեր մեթոդով հարցերը լուծել: Ադրբեջանը կռիվ չի ուզում: Իմ կարծիքով՝ իրեն ստիպեցին: Խաղ է գնում»,-հայտարարել է Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս): Արցախի հերոսի դիտարկմամբ` մենք խաղի մեջ ենք, բայց եթե միայն հայ-ադրբեջանական խաղ լիներ, Հայաստանը  կարող էր  լուծել: Հարցին՝ ՌԴ-ն, զինելով Ադրբեջանին, չի՞ հասկանում, որ այդ զենքը […]

Ռուսաստանը Հայաստանի համար երբեք այնպիսի դեր չի ունեցել, ինչպես Թուրքիան՝ Ադրբեջանի․ Սերժ Սարգսյան

«Մենք չենք կարծում, որ ռազմական գործողությունները լրիվ անսպասելի սկսվեցին։ Մենք սպասում էինք, որ նման բան տեղի կունենա։ Բայց եւ կրակի դադարը պատահական չէր»,- գերմանական Deutsche Welle-ին ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Պատասխանելով այն հարցին, որ Ռուսաստանը, որ Հայաստանի ռազմավարական գործընկերն է, Հայաստանի հովանավորը, ժամանակակից զինամթերք է վաճառում Ադրբեջանին, Սերժ Սարգսյանն ասել է, որ «ոչ […]

Ռուսաստանը նաեւ սեփական նախաձեռնություններն ունի, տարբերակներ կան․ Լավրով

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նախօրեին հարցազրույց է տվել ռուսական ТАСС գործակալությանը, որում հիմնականում խոսել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրից։ Նա նշել է, որ կարեւոր է, որպեսզի կողմերը հետեւեն հրադադարի ռեժիմին։ «Այսօր գլխավոր խնդիրն էսկալացիա թույլ չտալն է։ Կարևոր է վերադառնալ այն գաղափարներին, որոնք ամրապնդվել էին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև համատեղ հայտարարություններում՝ դեռևս 3-4 […]

Ի նշան բողոքի՝ Իվետա Մուկուչյանը չեղյալ է համարել Ամստերդամում ելույթը

Երգչուհի Իվետա Մուկուչյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Եվրոպայի իմ սիրելի ընկերներ, Տեղեկացնում եմ, որ որոշում եմ կայացրել չեղյալ համարել նաեւ առաջիկա ելույթս Ամստերդամում՝ այդպիսով շարունակելով արտահայտել բողոքս եւ ցասումս այն դեպքերի առնչությամբ, որոնք տեղի են ունենում վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում: Հայ ժողովուրդը սգում է այն խաղաղ հայ մարդկանց կորուստը, ովքեր դաժանաբար սպանվեցին Ղարաբաղում: Մենք […]

Նա նկատի չուներ, որ մենք չունենք արդիական զենքեր. Զուրաբյանը՝ Սերժ Սարգսյանի հայտարարության մասին

Այսօր ԱԺ-ում  ճեպազրույցի ընթացքում Լևոն Զուրաբյանն անդրադարձավ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե Հայաստանի զենքերը ութսունականների արտադրության են, բայց  դրանով կարողացանք դիմակայել թշնամուն: Զուրաբյանը, մեկնաբանելով նախագահ Սարգսյանի հայտարարությունն, ասաց. «Նա նկատի չուներ, որ մենք չունենք արդիական զենքեր, ուղղակի դրանք չեն կիրառվել։ Այլ յարց է, թե ինչու չեն կիրառվել»: Անդրադառնալով խաղաղապահների տեղակայման անհրաժեշտությանը՝ Զուրաբյանն ասաց. «Մենք երբեք խաղաղապահներին […]

‹‹Ալիևը սելֆի էր անում իրենց ռազմատեխնիկական միջոցների կողքին կանգնած››

‹‹Տեղի ունեցածի մեջ  մեղավոր է նաև միջազգային հանրությունը՝ այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ երկրները: Մինսկի խումբն իր անհասցե, անդեմ հայտարարություններով նպաստեց սրան: Այն ժամանակ, երբ Ալիևը սելֆի էր անում իրենց ռազմատեխնիկական միջոցների կողքին կանգնած՝   միջազգային հանրությունը նրան չէր սաստում: Միջազգային հանրությանը մեղսակից եմ համարում››, – ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում ասաց ԲՀԿ խմբակցության խեղավար Նաիրա Զոհրաբյանը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի