14 Հուլիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հրդեհ Արթիկ քաղաքում

Հուլիսի 8-ին, ժամը 05.51-ին ահազանգ է ստացվել, որ  այրվում է Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Տոնականյան 32 հասցեում գտնվող խանութ-սրահը. անհրաժեշտ է փրկարարների օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Գ. Ք.-ին պատկանող «Լիդեր Մարկոտ» խանութ-սրահի (60 քմ) պահեստային հատվածում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.17-ին, մարվել՝ 06.44-ին: Այրվել է փափուկ կահույք, […]

Պայթյուն Ֆրանսիայի հիվանդանոցներից մեկում /վիդեո/

Ֆրանսիական Արդեշ քաղաքի հիվանդանոցային համալիրում նախօրեին պայթյուն է տեղի ունեցել։ Նախնական տվյալներով՝ հիվանդանոցում գազի բալոնն է պայթել, գրում է РИА Новости-ն։ Ներկա պահին զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան, հիվանդանոցում գտնվողները արագ կերպով տարհանվել են։

Ագռավների աննախադեպ «հարձակումը» պատերազմ է գուժում /վիդեո/

Այսօր աննախադեպ երևույթի ականատես դարձա:Դիմացի շենքի տանիքի վրայով թռչող  մի քանի հարյուր ագռավները միանգամից սևացրին առավոտյան երկինքը: Այդ քանակությամբ ագռավ երբեք չէի տեսել: Նույնիսկ վախ զգացի, չարագույժ մի դող անցավ ներսովս: Ագռավների չարագուշակ կռինչը շանթեց առավոտս ու նրանց սև թևերի թփրտոցը մի տեսակ ծանր նստեց պտղատու ծառերի վրա: Մի քանի տասնյակ ագռավին մեկական ծառ էր բաժին […]

«Ալիևին ձեռնտու չէ»

«Ալիևը ցանկանում է  զինված ճանապարհով տիրել Արցախին: Վստահության մեխանիզմների կիրառումը ձեռնտու չէ Ադրբեջանին: Բացի այդ՝ ստասուս քվոյի հարցն էլ կա այստեղ»,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը: Վերջինս ընդգծեց՝ միջազգային հանրությունը, Մինսկի խումբը կամ ՌԴ-ն դժվար թե կարողանան ճնշում գործադրել Ադրբեջանի վրա ու ստիպել, որ կատարի իր խոստումը՝ շփման գծում տեղադրի մոնիթորինգ ապահովող վստահության […]

Օլիգարխը` նորածինների առեվտրական. Իրավունք

«Իրավունքի» զրուցակիցն է Ս.Պ-ն, ով դեռեւս երեք տարի առաջ հաղորդում է տվել ոստիկանության բաժին այն մասին, որ Երեւանի բուժհաստատություններից մեկում ծննդաբերել է եւ ունեցել աղջիկ երեխա: Սակայն, ըստ նրա, բժիշկներն ապօրինի կերպով իրենից խլել են նորած­նին` պատճառաբանելով, թե ունի առողջական խնդիրներ, երկար չի ապրի ու, իրականում, որդեգրման անվան տակ վաճառել են աղջկան: Անձնավորումից դեռ խու­սափենք, […]

ԱՄՆ-ում բողոքի ակցիայի ժամանակ 4 ոստիկան է սպանվել /վիդեո/

Նախօրեին երեկոյան ԱՄՆ Դալլաս քաղաքում բողոքի ակցիա է տեղի ունեցել։ Մարդիկ դժգոհել են ոստիկանների անհարկի ուժ կիրառելուց։ Ակցիան վերածվել է մասսայական անկարգությունների եւ ոստիկանության հետ բախումների, արդյունքում կրակոցներ են հնչել։ Նախնական տեղեկություններով՝ հրազենային վնասվածքներից 4 ոստիկան է մահացել, եւս 7-ը վիրավորվել է։ Reuters-ի փոխանցմամբ՝ նախօրեին ակցիաներ են անցկացվել ԱՄՆ-ի բազմաթիվ խոշոր քաղաքներում։ Ակցիաների պատճառն այն […]

Թուրքիայում գտնվող հայկական եկեղեցու բակում Աթաթուրքի արձանն է տեղադրվել

Թուրքիայի Էսքիշեհիր նահանգի Սիվրիհիսար գավառում գտնվող հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում 100-ավոր արձաններն են տեղադրվել: Թուրքական «Haberler» լրատվական կայքը հայտնում է, որ նախագիծը սկսվել է 2011 թվականից, երբ այդ ժամանակվա մշակույթի  նախարար Էրթուղրուլ Գյունայը հայտարարել էր Թուրքիայում քանդակների առաջին թանգարան հիմնելու մասին: Նախագծի աշխատանքները 4 տարի շարունակ իրականացրել է քանդակագործ Մեթին Յուդանուրը: Եկեղեցու բակում և […]

Աստված վկա է

«Իմաստուն և անբիծ հոգին փախչում է նենգությունից ու մերժում անմիտների խորհուրդները, և երբ անիրավություն է վրա հասնում, հանդիմանում է այն: Իմաստուն և մարդասեր հոգին չի արդարացնում նրան, ով հայհոյում է իր բերանով, որովհետև Աստված վկա է նրա ներքին ցանկություններին, նրա սրտի ճշմարիտ վերակացուն է և նրա լեզվի ունկնդիրը: Արդարև, Տիրոջ Հոգին լցնում է տիեզերքը, և […]

Պուտին-Օբամա հեռախոսազրույցը դրական եմ գնահատում. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ նիստից հետո՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ ՀԱՊԿ ԱԳ նախարարների հայտարարությանը: Շարմազանովը նշեց՝ այն հայանպաստ էր, քանի որ ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարերները շեշտեցին՝  Արցախի ինքնորոշման իրավունքն այլընտրանք չունի, Մինսկի խմբի համանախագահ երկրների ձևաչափը այլ տարբերակ չի կարող ունենալ, Վիեննայի ու Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները պետք է իրականացվեն:   ‹‹Սրանով ՀԱՊԿ […]

Մերի Մարգարյանի և նորածնի մահվան գործով դատավարության առաջին նիստը հետաձգվել է

Ծննդկան Մերի Մարգարյանի և նորածնի մահվան գործով դատավարության առաջին նիստն այսօր հետաձգվել է մինչև հուլիսի 22-ը: Այս մասին  Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, տեղեկացրեց Մարգարյանների իրավահաջորդի շահերի պաշտպան Մարինե Թովմասյանը : «Ամբաստանյալներից Անի Բաբելյանի պաշտպան Գեղամ Հակոբյանը, որն այսօր է ներգրավվել գործին, խնդրեց մեկ-ամսյա ժամկետ տրամադրել` գործի նյութերին ծանոթանալու համար»,-տեղեկացրեց Մարինե Թովմասյանը:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի