20 Հունիսի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռոնալդուն երկրորդ հորիզոնականում է

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Qրիշտիանու Ռոնալդուն  դարձել է գոլի ու գոլային փոխանցման հեղինակ՝ Ուելսի դեմ խաղում (2:0)։ 31-ամյա հարձակվողը երկրորդ հորիզոնական է բարձրացել մրցաշարի լավագույն ռմբարկուների ցանկում։ 1. Անտուան Գրիզման, Ֆրանսիա – 4 գոլ, 2 փոխանցում (345 րոպե) 2. Կրիշտիանու Ռոնալդու, Պորտուգալիա – 3 գոլ, 3 փոխանցում (600 րոպե) 3. Օլիվյե Ժիրու, Ֆրանսիա – 3 գոլ, 2 փոխանցում (300 […]

Ինչո՞ւ է դատապարտյալը կարել աչքերը

Հայաստանի ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալը կարել է աչքերը՝ ի նշան բողոքի: Այս տեղեկությունը Henaran.am-ի հետ զրույցում հաստատեցին Քրեակատարողական վարչությունից՝ նշելով, որ դատապարտյալը բողոքում է իր դեմ հարուցված քրեական գործից: ՔԿՎ-ից փոխանցեցին, թե դատապարտյալը չի ցանկանում, որ իր անունը հրապարակվի:

Եվրո-2016․ Պորտուգալիան դուրս եկավ եզրափակիչ

Պորտուգալիայի հավաքականը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ՝ կիսաեզրափակիչ փուլում  պարտության մատնելով Ուելսի ընտրանուն: Պորտուգալիան Ուելսի նկատմամբ առավելության հասավ    2։0 հաշվով: Գոլերի հեղինակներ դարձան Ռոնալդուն՝  50-րդ րոպեին և  Նանին՝  53-րդ րոպեին:    

Նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով կմեկնի Լեհաստան

Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 08-ին աշխատանքային այցով կմեկնի Լեհաստանի Հանրապետություն՝ մասնակցելու Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության՝ ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների ձևաչափով հանդիպմանը, որն անցկացվելու է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում: Հանրապետության Նախագահը Վարշավայում կունենա նաև երկկողմ հանդիպումներ:

«Հայաստանի բուհերում կաշառքի դեմ պայքարին կօգնի էթիկայի կոդեքսը»/վիդեո/

«Հայաստանի բուհերում կաշառակերության դեմ պայքարին կօգնի էթիկայի կոդեքսը»,- Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նկատեց Կրթության ու գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը: «Ամենակարեւորը պատճառները վերացնելն է: Եթե մենք գտնենք ճիշտ լուծումներ, ռիսկերը կնվազեն: Պետք է ամրապնդել էթիկան ու բուհերի առաքելության գիտակցությունը»,- ընդգծեց նախարարը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամառային ճամբարներ՝ երևանաբնակ հատուկ խմբերի երեխաների համար

Մայրաքաղաքում բնակվող հաշմանդամ, զոհված զինծառայողների, ծնողազուրկ և սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան տասնյակ երեխաներ՝ ՀՀ կառավարության ծրագրով և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, իրենց հանգիստն են անցկացնում Հանքավանի և Ծաղկաձորի մարզաառողջարանային 5 ճամբարներում: Առաջին հերթափոխով հունիսի 20-ից մինչև հուլիսի 9-ը ճամբարներում կհանգստանա 365 երեխա: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ պատասխանատուները պարբերաբար այցելում են հանգստացող երեխաներին: Հերթական […]

Մխիթարյանը հրաժեշտ է տվել իր երկրպագուներին

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ դարձած Հենրիխ Մխիթարյանը  իր ֆեյսբուքյան էջի միջոցով հրաժեշտ է տվել Դորտմունդի «Բրուսսիայի» երկրպագուներին և անձնակազմին։ Ներկայացնում ենք Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի՝ գերմանական ակումբին ուղղված հրաժեշտի նամակը։ «Սիրելի՛ երկրպագուներ և ընկերներ, Կցանկանայի օգտագործել այս հնարավորությունը շնորհակալություն հայտնելու բոլորին «Բորուսսիայում»՝ ղեկավարությունից մինչև մարզչական անձնակազմ, իմ թիմակիցներին և, իհարկե, բոլոր հիանալի երկրպագուներին այն սիրո և աջակցության […]

Նոր նշանակումներ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Ա.ՄԱԿԱՐՅԱՆԻՆ ԶՈՐՔԵՐԻ (ՈՒԺԵՐԻ) ՄԻԱՑՅԱԼ ԽՄԲԱՎՈՐՄԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` ո ր ո շ ու մ եմ. Գեներալ-մայոր Անդրանիկ ՄԱԿԱՐՅԱՆԻՆ նշանակել Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար` […]

ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ բավականաչափ բան է արվում․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար բավականաչափ բան է արվում։ Այդ մասին նա ասել է՝ մեկնաբանելով ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու միտքն այն մասին, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի մերձեցումը կօգնի տարածաշրջանային հակամարտությունների լուծմանը։ «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա ունենք համապատասխան ձեւաչափ, որը Մինսկի խումբն է, մեր ուղիղ երկխոսությունը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի